Հա

Մարզական

15/08/2019 - 10:30

«Ամենայաջողւած ծրագրերից է Համահայկականը, իշխանութեան հետ էլ օրինակելի գործակցութիւն է». Հենրիկ Խալոյեան

Համահայկական 7- րդ ամառային խաղերին, չնայած չներկայանալու մասին որոշ կանխատեսումների, բաւականին ընդգրկուն կազմով՝ 220 հոգի, մասնակցում է Իրանի պատւիրակութիւնը:

Համահայկական 7- րդ ամառային խաղերին, չնայած չներկայանալու մասին որոշ կանխատեսումների, բաւականին ընդգրկուն կազմով՝ 220 հոգի, մասնակցում է Իրանի պատւիրակութիւնը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի անդամ Հենրիկ Խալոյեանը հաւաստիացնում է, որ խաղերի 20-ամեայ պատմութեան մէջ գրեթէ միշտ Իրանն ամենաշատ մասնակիցներն է ունեցել՝ լինելով Համահայկականի հիմնադիրներից:

Ըստ կոմիտէում Իրանի ներկայացուցչի՝ դժւարութիւնները պայմանաւորւած են լինում միայն այդ երկրի տնտեսական վիճակով, բայց օգնութեան են հասնում իրանահայ հովանաւորները, եւ ազգային կազմակերպութիւնների հետ միասին յաջողւում է ամէն ինչ անցկացնել յաւուր պատշաճի:

Որպէս Հայաստանի հարեւան երկիր, ուր մեծ գաղութ կայ, Իրանն առանձնայատուկ ոգեւորութեամբ է մասնակցում Համահայկական խաղերին, նշում է Հենրիկ Խալոյեանը: Նա ընդգծում է, որ յատկապէս խանդավառող էր այս տարւայ բացումը, որն առաջին անգամ կայացաւ Արցախում: Նոյն կարծիքն ունեն բոլոր երկրների մասնակիցները:

Սպորտը երիտասարդներին կրթելու մաքրամաքուր ձեւ է, եւ այդ կերպ Համահայկական խաղերը միաւորում են հայութեանը, երիտասարդների մէջ միասնականութիւն ձեւաւորում: Նման համոզմունք ունի Հենրիկ Խալոյեանը, որի պնդմամբ՝ Հայաստանի անկախանալուց ի վեր տարբեր ծրագրեր են իրականացւել, սակայն ժամանակն ապացուցել է, որ Համահայկական խաղերը լաւագոյնն են հայապահպանութեան գործում:

Նա նաեւ շատ բարձր է գնահատում ՀՀ նոր իշխանութիւնների հետ ստեղծւած յարաբերութիւնները՝ որպէս օրինակելի գործակցութիւն:

Հենրիկ Խալոյեանը շնորհակալութիւն է յայտում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի նախագահ Իշխան Զաքարեանին, անդամներին, բարերարներին, մասնակիցներին, Հայաստանի կառավարութեանը ւ միւս բոլոր աջակիցներին:

Panarmeniangames.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։