Հա

Մարզական

17/08/2019 - 10:30

Ադրբեջանցիների պահանջով Հայաստանի եռակի չեմպիոնը չի կարողանայ մասնակցել Թուրքիայում անցկացւելիք մրցաշարին

Շախմատի Հայաստանի եռակի չեմպիոն, կանանց Հայաստանի հաւաքականի անդամ Մարիա Գէորգեանին խնդրել են հրաժարւել Թուրքիայում անցկացւելիք միջազգային մրցաշարից, որպէսզի ադրբեջանիցները մասնակցեն:

«alikonline.ir» - Շախմատի Հայաստանի եռակի չեմպիոն, կանանց Հայաստանի հաւաքականի անդամ Մարիա Գէորգեանին խնդրել են հրաժարւել Թուրքիայում անցկացւելիք միջազգային մրցաշարից, որպէսզի ադրբեջանիցները մասնակցեն:

Այս մասին News.am Sport-ի թղթակցի հետ զրոյցում ասաց շախմատի միջազգային կարգի վարպետ Մարիա Գէորգեանը:

Օրերս Մարիա Գէորգեանն իր ֆէյսբութեան էջում հրապարակեց մի լուսանկար, որում Թուրքիայում նախատեսւած մրցաշարի կազմակերպիչը նամակագրութեամբ Մարիա Գէորգեանին խնդրել է հրաժարւել մրցաշարի մասնակցութիւնից, քանի որ այդպէս են պահանջել ադրբեջանցիները:

 

- Մարիա, ի՞նչ է տեղի ունեցել եւ ի՞նչն է խնդիրը:

- Մի քանի օր առաջ Թուրքիայում կայանալիք Sivas Buruciye Сhess Open 2019 միջազգային մրցաշարին մասնակցելու առաջարկ ստացայ, որը տեղի է ունենալու օգոստոսի 18-24-ը: 2018 թւականին նման մի մրցաշարի մասնակցել էի Թուրքիայում։ Այն շատ լաւ էր կազմակերպւած: Այս մրցաշարին մասնացելու առաջարկն ինձ նախորդ մրցաշարի կազմակերպիչն արեց եւ տեղեկացրեց, որ կազմակերպիչը նա չէ, այլ մէկ ուրիշն է եւ նա ուղղակի ցանկանում է օգնել: Ապա ինձ հետ կապ հաստատեց Sivas Buruciye Сhess Open 2019-ի կազմակերպիչ Մուսթաֆա Էրոգլուն եւ յայտնեց, որ ինձ համար արդէն ինքնաթիռի տոմսեր են ամրագրում: Որոշ ժամանակ անց մրցաշարի կազմակերպիչը կրկին կապ հաստատեց ինձ հետ եւ յայտնեց, որ ինքնաթիռի տոմսերը բաւական թանկ են: Ես էլ նրան տեղեկացրի, որ որեւէ խնդիր չեմ տեսնում եւ կարող եմ չեղարկել մասնակցութեան յայտս եւ չմեկնել Թուրքիա: Նա անմիջապէս պատասխանեց, որ խնդիր չի լինի եւ իրենք սպասում են ինձ Թուրքիայում:

Մի քանի ժամ անց ստանում եմ հաղորդագրութիւն Մուսթաֆա Էրոգլուից հետեւեալ բովանդակութեամբ՝ «Ադրբեջանցիները խնդրանք են ներկայարցել, որ եթէ հայ շախմատիստ խաղայ, իրենք չեն մասնակցի մրցաշարին»: Ես ոչինչ այլեւս չձեռնարկեցի: 

 

- Եւ դու հրաժարւեցի՞ր մասնակցութիւնից:

- Այո, հրաժարւեցի: Փաստացի կազմակերպիչը դրդեց դրան, քանի որ մրցաշարի կազմակերպիչները պէտք է հոգ տանէին իմ բոլոր ծախսերը մասնակցութեան համար: Մուսթաֆայի հաղորդագրութիւնից պարզ էր, որ իրենք հրաժարւում են Հայաստանի մասնակցութիւնից եւ չեն հոգայ իմ ծախսերը: Խնդրին միջամտեց Հայաստանի շախմատի ֆեդերացիան եւ նամակ գրեց ՖԻԴԷ-ին, որպէսզի ուսումնասիրի հարցը:

ՖԻԴԷ-ն մրցաշարի կազմակերպիչից պահանջեց ներկայացնել ադրբեջանցիների խնդրանքի նամակը հայ շախմատիստի մասնակցութեան վերաբերեալ: Ես կապ հաստատեցի Մուսթաֆա Էրոգլուի հետ, բայց նա որեւէ թուղթ այդպէս էլ չներկայարցեց: Ամբողջ պատմութիւնը սա է: Հայաստանի շախմատի ֆեդերացիան եւս մէկ նամակով է դիմել ՖԻԴԷ-ին, որպէսզի միջազգային ֆեդերացիան իր կարծիքը յայտնի ստեղւած իրավիճակի վերաբերեալ: Այժմ սպասում ենք ՖԻԴԷ-ի պատասխանին:

 

- Ըստ քեզ՝ ի՞նչն էր պատճառը:

- Իմ կարծիքով՝ որեւէ գրաւոր խնդրանք չի եղել, ուղղակի բանաւոր զրոյց է եղել թուրք կազմակերպիչի եւ ադրբեջանցիների միջեւ: Որեւէ ֆինանսական խնդիր չկար: Եթէ ֆինանսի խնդիրը լինէր, կազմակերպիչն ինձ այդպէս էլ կասէր:

 

- Երբեւէ նման դէպք եղե՞լ է մրցաշարերի ժամանակ, որ ադրբեջանական կողմը խնդիրներ ստեղծի Հայաստանի ներկայացուցչի մասնակցութեան հարցում:

- Երբեւեէ նման խնդիր չենք ունեցել, սա շատ տարօրինակ է: Օրէնքով որեւէ երկիր իրաւունք չունի պահանջել մէկ ուրիշ երկրի մասնակցութեան չեղարկում: Երկիրը կարող է բոյկոտել մրցաշարը: Օրինակ՝ երեք տարի առաջ Բաքւում անցկացւած շախմատի Համաշխարհային օլիմպիադան բոյկոտեցինք: Նորմալ է, որ մենք չենք գնում Բաքու՝ խաղալու, իրենք չեն գալիս Երեւան: Բայց չէզոք գօտում, որ մի երկիրը միւս երկրի նկատմամբ նման վերաբերմքունք եւ խոչընդոտ ստեղծի, նման բան երբեք տեղի չէր ունեցել:

 

- Ադրբեջանական կողմը որեւէ բացատրութիւն տւե՞լ է:

- Ադրբեջանը դեռեւս մեկնաբանութեամբ հանդէս չի եկել: Ուզում ենք յստակ հասկանալ, թէ ովքեր են այդ շախմատիստները, որ նման խտրական վերաբերմունք են թոյլ տւել Հայաստանի նկատմամբ: Մի քանի օրից մրցաշարը կը մեկնարկի: Կուսումնասիրեմ ադրբեջանցիների կազմը եւ ըստ դրա՝ արդէն իրավիճակի որոշակի պատկերացում կը կազմեմ:

 

- Եթէ այդպէս էլ Ադրբեջանը չմեկնաբանի, ի՞նչ կը ստացւի:

- Ամբողջ պատասխանատւութիւնը կընկնի կազմակերպիչի վրայ: Կը ստացւի, որ նա անհիմն ադրբեջանցիների վրայ է մեղքը դրել: Կազմակերպիչի հաղորդագրութիւնից յետոյ ես յայտարարութիւն տեղադրեցի իմ ֆէյսբուքեան էջում՝ կցելով նաեւ նրա ուղարկած հաղորդագրութիւնը: Դրանից յետոյ նա ինձ սպառնաց հեռացնել ֆէյսբուքից իմ յայտարարութիւնը, այլապէս նա կը դիմի տարբեր ատեաններին, մինչեւ անգամ դատարն, որ ես հրապարակել եմ մեր անձնական նամակագրութիւնը: Բայց ես այն չեմ հեռացրել: Իմ նպատակն է եղել բարձրաձայնել խնդիրը, որպէսզի բոլորն իմանան՝ ռասիզմ կայ նաեւ սպորտում:

Ինձ հետ արդէն կապ է հաստատել Հայաստանի Արտաքին գործերի նախարարութիւնը: Ի դէպ, նախարարութիւնը յստակ դէպքեր է մշակում ռասիզմը սպորտում:

 

- Քո վերաբերմունքը ստեղւած իրավիճակին:

- Շախմատը միշտ համախմբել է մարդկանց: Տարբեր ազգութիւններ խաղացել ենք միասին: Ես միշտ յարգանքով եմ վերաբերւել իմ իւրաքանչիւր մրցակցին՝ առանց որեւէ կարեւորութիւն տալու, թէ ինչ ազգութիւն ունի: Ինձ համար շատ ցաւոտ է, որ սպորտում անամօթաբար այսպիսի խտրականութիւն է դրւում եւ նման քայլ է արւում հէնց իմ դէմ: Չգիտեմ՝ ինչ պատճառով է արւել: Ամէն դէպքում կարծում եմ սա անուշադրութեան չպէտք է մատնւի:

 

ԼՈՒՍԻՆԷ ՇԱՀԲԱԶԵԱՆ

Յարակից լուրեր

  • Պօղոսեան. «Ունենք մեծացած Հայաստան, որովհետեւ ունենք եւ Հայաստանի, եւ Արցախի Հանրապետութիւն»
    Պօղոսեան. «Ունենք մեծացած Հայաստան, որովհետեւ ունենք եւ Հայաստանի, եւ Արցախի Հանրապետութիւն»

    Անկախութեան 28 տարիների ընթացքում ձեռք բերածի, բացթողումների եւ Հայաստանի ներկայի եւ ապագայի մասին Sputnik Արմենիան զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պօղոսեանի հետ։

  • Խմբագրական. Կիոտոյի տաճարներն ու Օսակայի ծովերը տեսնելու մեր մեծ հաւատամքը
    Խմբագրական. Կիոտոյի տաճարներն ու Օսակայի ծովերը տեսնելու մեր մեծ հաւատամքը

    Ճապոնիայում հին ժամանակներում ապրել է երկու գորտ, մէկը՝ քաղաքամայր Կիոտոյում, միւսը՝ Օսակայում։ Երբ մի տարի շոգ ամռանը ցամաքում են Կիոտոյի գետակներն ու ջրանցքները, չորանում է նաեւ գորտի պալատական փոքրիկ ջրհորը, եւ գորտը որոշում է մեկնել Օսակա՝ մտածելով, որ քաղաքը ծովափին է, իսկ ինքը կեանքում ծով չի տեսել, ուստի՝ հա՛մ ծով կը տեսնի, հա՛մ գեղեցիկ Օսական կը վայելի, հա՛մ էլ չի տառապի Կիոտոյի ջրհորի չորութիւնից։ Եւ գորտը դուրս է գալիս իր տնից եւ ուղեւորւում դէպի Օսակա։

  • Գերագոյն նպատակի նոր փորձաքարը...
    Գերագոյն նպատակի նոր փորձաքարը...

    Ժողովուրդների ինքնաճանաչման ու ինքնահաստատման մնայուն երաշխիքը, յատկապէս որպէս ազգ-միաւոր, պետական անկախութիւնն է… հայութիւնն ու Հայաստան աշխարհը դա ճաշակում են արդէն 28 տարի՝ օրինաչափ վերիվայրումներով հանդերձ, որոնց մեկնակէտը, եւ ամենանշանակալին, նոյնինքն Անկախութեան վերանւաճումն էր՝ եօթ տասնամեակ անց:

  • Իշխանութեան «թաւշեայ» տրամաբանութիւնը
    Իշխանութեան «թաւշեայ» տրամաբանութիւնը

    Հայաստանի «թաւշեայ» իշխանութիւնների գործողութիւնների տրամաբանութիւնը մէկ տարուց աւելի ալեկոծում է հայկական իրականութիւնը: Վերջապէս, ի՞նչ նպատակներ են հետապնդում գործող իշխանութեան այս կամ այն քայլերը եւ ո՞րն է ընդհանուր ռազմավարութիւնը, որի շրջանակներում կատարւում են այդ քայլերը:

  • Փաշինեանը կու գայ… Փաշինեանը կու գայ…
    Փաշինեանը կու գայ… Փաշինեանը կու գայ…

    Շուտով, Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Լոս Անճելըս կը հասնի, աւելի ճիշդ պիտի ժամանէ։

    Արդէն շաբաթներէ ի վեր հայրենի եւ Սփիւռքի եւ յատկապէս Քալիֆորնիոյ հայ մամուլն ու հայկական հեռատեսիլի գրեթէ բոլոր կայանները, ամէնօրեայ յիշեցում-ծանուցումներ կը կատարեն, նոյնիսկ վարչապետի խօսք-հրաւէրով։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։