Հա

Մարզական

17/08/2019 - 14:30

Հայաստանի 7-րդ Համահայկական խաղեր. Բասկետբոլ՝ Թեհրան 70-32 Երեւան

Հայաստանում շարունակւող Համահայկական 7-րդ խաղերի նախավերջին օրւայ հանդիպումների շարանում Թեհրանի բասկետբոլի թիմերը Երեւանի աղջիկների եւ Բեւերլի Հիլզ-ի տղաների դիմաց անցկացնելով երկու կարեւոր հանդիպումները վիճարկեցին եզրափակիչ դուրս գալու ուղեգրի հարցը:

Աղջիկներն անցան եզրափակիչ փուլ

 

«ԱԼԻՔ» - Հայաստանում շարունակւող Համահայկական 7-րդ խաղերի նախավերջին օրւայ հանդիպումների շարանում Թեհրանի բասկետբոլի թիմերը Երեւանի աղջիկների եւ Բեւերլի Հիլզ-ի տղաների դիմաց անցկացնելով երկու կարեւոր հանդիպումները վիճարկեցին եզրափակիչ դուրս գալու ուղեգրի հարցը: Թեհրանի աղջիկներին յաջողւեց 70-32 հաշւով գերազանցել Երեւանին եւ դուրս գալ եզրափակիչ: Սակայն այլ ընթացք ունեցաւ տղաների խաղում, որտեղ Թեհրանը գրանցելով 84-82 ընդհանուր արդիւնք, ըդամենը մէկ նետումի տարբերութեամբ հաշիւը զիջեցին մրցակցին կորցնելով նաեւ եզրափակիչ խաղի հնարաւորութիւնը:

Աղջ. վալիբոլի հանդիպումների արդիւնքում միմեանց հանդիպելով երկու իրանահայ՝ Թեհրանի եւ Գորգանի թիմերի հանդիպումից գրանցւեց 3-0 հաշիւ՝ յօգուտ Թեհրանի աղջիկների: Թեհրանն իր յաջորդ խաղում կանգնեց Գլենդէլի դիմաց, որտեղ 3-1 արդիւնքով հաշիւը զիջեց մրցակցին:

Թեթեւ ատլետի կամ այլ անհատական մարզաձեւերից մեր ունեցած տեղեկութիւնները գրեթէ հաւասար են զրոյի, քանի որ կազմակերպիչներին շարունակում է «չյուզել» այդքան կարեւոր իրադարձութիւնը մամուլի միջոցով լուսաբանւելու առիթներ ստեղծելու փաստը:

Հետաքրքիր նորութիւն՝ Հ. Մ. «Սիփան» միութեան լեռնագնացութեան խմբից: Խումբը հինգշաբթի, օգոստ. 15-ին ծածանելով Համահայկական խաղերի դրօշը՝ Դամաւանդի գագաթին, նւաճումը նւիրեց խաղերի 7-րդ շրջանին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։