Հա

Մարզական

18/08/2019 - 08:20

ՀՀ վարչապետն անդրադարձաւ իրանահայերին բանկերի կողմից վարկ չտրամադրելու խնդրին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը միաժամանակ Հայաստանի եւ Իրանի քաղաքացի հանդիսացողներին յորդորում է որեւէ բանկի կողմից վարկ չստանալու դէպքում դիմել մէկ այլ բանկ` նշելով, որ կառավարութիւնը բանկին չի կարող պարտադրել, որպէսզի այն վարկ տրամադրի։

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը միաժամանակ Հայաստանի եւ Իրանի քաղաքացի հանդիսացողներին յորդորում է որեւէ բանկի կողմից վարկ չստանալու դէպքում դիմել մէկ այլ բանկ` նշելով, որ կառավարութիւնը բանկին չի կարող պարտադրել, որպէսզի այն վարկ տրամադրի։

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 17-ին Ծաղկաձորում «Իմ քայլը յանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքում Փաշինեանը յայտնեց` արձագանքելով ներկաներից մէկի բարձրացրած խնդրին։

«Կառավարութիւնն այս հարցում որեւէ միջամտութիւն, առնւազն նեգատիւ, չի ունենում, եւ բանկերը մասնաւոր ընկերութիւններ են, նրանք ունեն նաեւ օտարերկրեայ բաժնետէրեր, եւ մանաւանդ վարկ տալ-չտալու գործում կառավարութիւնը հասկանալիօրէն չի կարող միջամտել, ասել՝ այսինչ մարդուն վարկ տւէք, այնինչին՝ ոչ։ Ամիսներ առաջ, երբ նմանատիպ խնդիրներ նաեւ Իրանի քաղաքացի հանդիսացող մեր քաղաքացիների հետ կար, կառավարութիւնն ուղղակի բանկային համակարգի հետ հաղորդակցութիւն սկսեց, որպէսզի մենք կարողանանք այդտեղ մեր քաղաքացիների շահերը մաքսիմալ պաշտպանենք եւ նրանք խտրականութեան չենթարկւեն։ Բայց հիմա, եթէ բանկերից մէկը չի տալիս վարկ, պէտք է փորձել դիմել այլ բանկ, որն այլ քաղաքականութիւն ունի, բայց, ընդհանուր առմամբ, Իրանի շուրջ միջազգային կոնիւնկտուրայի հետ կապւած կայ նաեւ այլ առիթ վարկ տալ-չտալու։ Պէտք է հասկանալ, թէ ինչու են մերժում։ Մենք չենք կարող որեւէ բանկի պարտադրել՝ որեւէ մէկին տալ վարկաւորում, բայց, եթէ գոյութիւն ունի խտրականութեան դէպքը, կառավարութիւնը կարող է դրանից բխող նաեւ որոշակի գործողութիւններ անել»,- ասաց Փաշինեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։