Հա

Մարզական

18/08/2019 - 08:40

Մենք ենք ու միասին ենք. Համահայկական 7-րդ խաղերն աւարտւած են

Երեւանի Ազատութեան հրապարակում մեծ հանդիսութեամբ աւարտւեցին Համահայկական 7-րդ ամառային խաղերը:

«alikonline.ir» - Երեւանի Ազատութեան հրապարակում մեծ հանդիսութեամբ աւարտւեցին Համահայկական 7-րդ ամառային խաղերը:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` 20-ամեայ խաղերի փակման արարողութեան մեկնարկին ներկաներին խօսքով դիմեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի նախագահ Իշխան Զաքարեանը` շնորհակալութիւն յայտնելով խաղերին իրենց աջակցութիւնը բերած բոլոր պետական եւ ոչ պետական կառոյցներին, մասնակիցներին եւ մրցավարների, ինչպէս նաեւ լրագրողներին:

«Խաղերը հաստատուն կամուրջ են դարձել Հայաստանի, Արցախի, Սփիւռքի միջեւ»,- շեշտեց Զաքարեանը: Որից յետոյ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Աւինեանին պարգեւատրեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի պատւոյ շքանշանով: Ներկաներին հրաժեշտի խօսքով դիմեց նաեւ Համահայկական խաղերի հիմնադիր անդամներից Ալբերտ Բոյաջեան` շեշտելով, որ սպորտով միաբանւում են Հայաստանն, Արցախը եւ Սփիւռքը: Բոյաջեանը կոմիտէի անուննից Իշխան Զաքարեանին շնորհեց պատւոյ շքանշան:

«Միսս համահայկական խաղեր» ճանաչւեց Ռուսաստանի վոլէյբոլիստ Աննա Թունեանը: Լաւագոյն մարզական պատւիրակութիւնը Ռուսաստանի ընդհանուր թիմն է, «Արդար խաղի» մրցանակը ստացաւ բասկետբոլի Հալէպի կանանց թիմը: Համահայկական խաղերի յայտնութիւն դարձաւ Դուբայի պատւիրակութիւնը: «Կարգապահութեան եւ մարզական ոգու» մրցանակն իրենց հետ հայրենիքից կը տանեն Վիեննայի թիմը: Համահայկական խաղերի պատմութեան մէջ առաջին անգամ լաւագոյն քաղաքներ ճանաչվւեցին Էջմիածնի եւ աւստրալական Սիդնէյի պատւիրակութիւնները: Բոլոր մրցանակակիրներին պարգեւատրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:

«Համահայկական խաղերի 14 օրերի ընթացքում մենք վայելեցինք միասին լինելու բերկրանքը: Ապացուցեցինք, որ մենք ենք եւ միասնական ենք: Փակման արարողութիւնը խորհրադանշում է, որ աշխարհի բոլոր հայերի համար կայ մէկ մայրաքաղաք` Երեւանը: Անկախ քաղաքական եւ կուսակցական պատկանելութեան, մենք միշտ միասնական ենք լինելու: 8-րդն աւելի մեծ է լինելու»,- ասաց Փաշինեանը: ՀՀ վարչապետը շնորհաւորեց եւ շնորհակալութիւն յայտնեց բոլոր մասնակցներին եւ կազմակերպիչներին ու յայտարարեց խաղերը փակւած:

7-րդ Համահայկական ամառային խաղերին այս տարի մասնակցում էր 5244 մարզիկ՝ աշխարհի 35 երկրի 161 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձեւեր անցկացւեցին Ստեփանակերտում, Մարտակերտում եւ Ասկերանում, իսկ հիմնական պայքարը ծաւալւեց Երեւանում: Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացեալ Էմիրութիւնները, Իրաքը եւ Չեխիան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։