Print this page
18/08/2019 - 14:10

Թեհրանի բասկետբոլիստները գունեղ մեդալներով տուն եկան

Թեհրանի քարաւանը Համահայկական խաղերի եզրափակիչ օրւայ հանդիպումներն աւարտեց մէկ յաղթանակով եւ մէկ պարտութեամբ:

Թեհրանի քարաւանը Համահայկական խաղերի եզրափակիչ օրւայ հանդիպումներն աւարտեց մէկ յաղթանակով եւ մէկ պարտութեամբ: Բասկետբոլի աղջիկների եզրափակիչ հանդիպումը տեղի ունեցաւ Թեհրանի եւ Գլենդէլի միջեւ, որտեղ իրական եզրափակչի շունչ հաղորդեց հանդիսատեսին: Խաղն աւարտւեց 76-57 ընդհանուր արդիւնքով, որտեղ Գլենդէլին յաջողւեց տուն տանել խաղերի գաւաթը:

Այլ էր տղաների բաժնում, որտեղ Թեհրանը սպասում էր Ֆրեզնոյի հետ անցկացւելիք հանդիպմանը, որով վճռւելու էր բրոնզակիր թիմի ճակատագիրը, ինչը սակայն, խաղից հրաժարւելու Ֆրեզնոյի որոշմամբ չկայացաւ ու խաղի միաւորները գրանցւեցին յօգուտ Թեհրանի:

Թեհրանի կամ Թաւրիզի միւս հանդիպումների մասին դեռ պակասում են մեր տեղեկութիւնները, ինչը ստանալուն պէս ընթերցողի սեփականութիւնը կը դարձնենք:

Յարակից լուրեր