Հա

Մարզական

25/08/2019 - 08:50

Իրանի ֆուտբոլի լաւագոյնները. առիւծի բաժինը՝ «Փերսփոլիս»-ին

Երէկ՝ երեկոյեան Թեհրանի «Էսփինաս» հիւրանոցում տեղի ունեցաւ Իրանի ֆուտբոլի նախորդ մրցաշրջանի լաւագոյնների մրցանակաբաշխութեան հանդիսաւոր արարողութիւնը:

«alikonline.ir» - Երէկ՝ երեկոյեան Թեհրանի «Էսփինաս» հիւրանոցում տեղի ունեցաւ Իրանի ֆուտբոլի նախորդ մրցաշրջանի լաւագոյնների մրցանակաբաշխութեան հանդիսաւոր արարողութիւնը:

Ինչպէսեւ կարելի էր ենթադրել, մրցանակների հիմնական մասը բաժին հասաւ գործող չեմպիոն եւ գաւաթակիր «Փերսփոլիս»-ի ներկայացուցիչներին:

Գլխաւոր մրցանակները.

Լաւագոյն ֆուտբոլիստ՝ Ալիռեզա Բէյրանւանդ («Փերսփոլիս»)

Լաւագոյն մարզիչ՝ Բրանկօ Իւանկովիչ («Փերսփոլիս»)

Լաւագոյն թիմ՝ «Փերսփոլիս»

Լաւագոյն պաշտպան՝ Սէյէդ Ջալալ Հոսէյնի («Փերսփոլիս»)

Լաւագոյն կիսապաշտպան՝ Մեհդի Քիանի («Սեփահան»)

Լաւագոյն յարձակւող՝ Լուսիանօ Փերիէրա («Ֆուլադ Խուզեստան») եւ Քէյրոշ Ստանլի («Սեփահան»)

Տարւայ յայտնութիւն՝ Ալլահեար Սայադմանեշ («Էսթեղլալ»)

Fair Play` «Փէյքան»

Fair Play անհատական մրցանակ՝ Փայամ Նիազմանդ «Սեփահան»

Լաւագոյն մրցավար՝ Ալիռեզա Ֆաղանի

Լաւագոյն մրցավարի օգնական՝ Մոհամմադ Ռեզա Մանսուրի

Մրցանակներ յանձնւեցին նաեւ Իրանի Առաջին եւ Երկրորդ լիգաների, կանանց ֆուտբոլի, ծովափնեայ ֆուտբոլի եւ երիտ-պատանեկան ֆուտբոլի լաւագոյններին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։