Հա

Մարզական

02/09/2019 - 12:10

«Ռոմա»-ն կը փորձի վարձակալել Հենրիխ Մխիթարեանին

Իտալական «Ռոմա»-ն կը փորձի տրանսֆերային պատուհանի վերջին օրը (սեպտեմբերի 2) վարձակալել Լոնդոնի «Արսենալ»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանին:

«alikonline.ir» - Իտալական «Ռոմա»-ն կը փորձի տրանսֆերային պատուհանի վերջին օրը (սեպտեմբերի 2) վարձակալել Լոնդոնի «Արսենալ»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանին: Ըստ News.am-ի՝ հաղորդում է Dailymail-ը՝ յղում անելով Sky Sports Italy-ին։ Եթէ գործարքը տեղի ունենայ, կողմերը կը կնքեն մէկ տարւայ վարձակալութեան պայմանագիր։

2018 թ․ յունւարին «Մանչեսթեր Իւնայթեդ»-ից 34 միլիոն եւրոյով տեղափոխւած Հենրիխ Մխիթարեանի պայմանագիրն «Արսենալ»-ի հետ նախատեսւած է մինչեւ 2021 թ․ յունիս։

Մխիթարեանի տրանսֆերային արժէքն այժմ գնահատւում է 25 միլիոն եւրօ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։