Հա

Մարզական

03/09/2019 - 13:50

Մխիթարեանի ֆուտբոլային անակնկալները, կամ Յաւէրժական քաղաքում արդէն մերոնքական կայ

Հենրիխ Մխիթարեանն ու նրա գործակալները կարողանում են գաղտնիք պահել: Դեռ երէկ նա լոնդոնեան «Արսենալ»-ի կազմում մէկ քառորդի խաղ խաղաց, իսկ յաջորդ առաւօտ Հռոմ գնաց ու «Ռոմա»-ի հետ պայմանագիր կնքեց։

«alikonline.ir» - Հենրիխ Մխիթարեանն ու նրա գործակալները կարողանում են գաղտնիք պահել: Դեռ երէկ նա լոնդոնեան «Արսենալ»-ի կազմում մէկ քառորդի խաղ խաղաց, իսկ յաջորդ առաւօտ Հռոմ գնաց ու «Ռոմա»-ի հետ պայմանագիր կնքեց։

Հենրիխ Մխիթարեանի համար բազում ակումբներ էին կանխատեսում` հաշւի առնելով, որ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ից «Արսենալ» անցում կատարելուց յետոյ նրա գործերն այդքան էլ լաւ չէին։ Հենրիխն աւելի հազւադէպ էր դաշտ դուրս գալիս, աւելի քիչ էր խաղում, ու խաղային պրակտիկայի բացակայութիւնն ակնյայտօրէն անդրադառնում էր հաւաքականում նրա խաղի վրայ։ Այս մասին գրում է Sputnik Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Թէեւ «Զինագործներ»-ի մարզիչական շտաբին դժւար թէ յուզեն Հայաստանի հաւաքականի խնդիրները, նրանք լուծում են իրենց խաղացողի ճակատագրը։ Անհնար էր, որ տեղեկութեան արտահոսք ընդհանրապէս չլինէր, սակայն Հենրիխն ու միւս շահագրգռւած կողմերն ամէն ինչ գաղտնի էին պահում։ Մխիթարեանի համար կանխատեսում էին Եւրոպայի գրեթէ բոլոր ակումբերը, ներառեալ` ռուսական, նոյնիսկ Չինաստան էին ուղարկում։

Ֆուտբոլային անցումներին հետեւելու փորձը յուշում է, որ պէտք է զգօն լինել մինչեւ տարնսֆերային պատուհանի փակման վերջին պահը. ինչ ասես կարող է պատահել։ Այդպէս էլ եղաւ. այդ պատուհանը փակւեց երէկ` սեպտեմբերի 2-ին, բայց վերջին ժամերին Մխիթարեանը յայտնւեց Հռոմում ու նոյնիսկ հասցրեց ձեռքում պահել «Ռոմա»-ի յայտնի շարֆը, չնայած դեռ նախորդ օրը երեկոյեան «Արսենալ»-ի կազմում երկրորդ խաղակէսին խաղադաշտ դուրս եկաւ։

Յայտնում են, որ լոնդոնցիները Մխիթարեանին մէկ տարով են տւել` յետ վերցնելու պայմանով։

Սա Մխիթարեանի համար վատ տարբերակ չէ։ «Ռոմա»-ում նա ունի բոլոր հնարաւորութիւնները շատ արագ, եթէ ոչ միանգամից, հիմնական կազմի խաղացող դառնալու, հաստատ հռոմէացիների մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խաղացողին պահուստային կազմի համար չի վերցնի։

Միւս կողմից էլ` տեղի ունեցաւ այն, ինչից վախենում էին շատ փորձագէտներ. Դորտմունդի «Բորուսիա»-ում (ուր նա գնացել էր ուկրայինական «Շախտեոր»-ից) նրա փայլուն ելոյթները չէին նշանակում, որ նա պէտք է փայլի նաեւ անգլիական պրեմիեր լիգայում։ Անգլիական ֆուտբոլը չափազանց սպեցիֆիկ է, դաժան ու անգութ, ու քիչ չեն հիանալի ֆուտբոլիստները, որոնք չեն յարմարւել դրան։

Մխիթարեանի երկրպագուներն աւելի անհանգստացան, երբ պարզւեց, ոչ Մխիթարեանը չի գնում «Լիւերպուլ», իր վաղեմի ընկեր-մարզիչ Կլոպի մօտ, այլ անզուսպ ու անկանխատեսելի Մոուրինիուի մօտ է յայտնւում։ Անհանգստութիւնն արդարացւած էր, բայց միանգամից չէ, որոշ ժամանակ Մխիթարեան-Իբրահիմովիչ զոյգը հիացնում էր բոլորին, Հենրիխը գոլ էր խփել «Այաքս»-ին Եւրոպայի լիգայի եզրափակիչում ու դարձել էր երկրպագուների կուռքը։

Բայց յետոյ Իբրան գնաց, իսկ Մոուրինիուն չսիրեց Հենրիխին, ու նրա տրանսֆերն «Արսենալ» փրկութիւն դարձաւ։ «Արսենալ»-ում էր գործերը ուզածի պէս չգնացին, իսկ Մխիթարեանն այն կարգի խաղացող չէ, որ գոհանայ նստարանին նստելուց։

Ա Սերիայի իտալական մրցաշարը սովորական մրցաշար չէ, ու պէտք չէ մտածել, որ սա Մխիթարեանի համար «պաշտօնի իջեցում» է կամ «պատւաւոր աքսոր»։ «Ռոմա» ակումբը 92 տարեկան է, իսկ «Օլիմպիկօ» մարզադաշտում 73 հազար մարդ է տեղաւորւում. մի փոքր աւելի քիչ, քան «Հրազդան»-ում իր լաւագոյն տարիներին։ Երկրպագուների այդպիսի քանակն ում ասես կը տրամադրի լաւ խաղի։

Արդէն սեպտեմբերի 15-ին Մխիթարեանը կարող է հնարաւորութիւն ստանայ փայլել իր վարպետութեամբ «Օլիմպիկօ» մարզադաշտում «Սասուոլօ» ակումբի դէմ խաղում։ Ճիշտ է, մինչ այդ հայ երկրպագուներն ակնկալում են, որ ազգային հաւաքականի աւագը վստահ կը խաղայ Իտալիայի ու Բոսնիայի դէմ խաղերում։ Ամէն դէպքում այժ Ապենիններում մերոնքական մարդ կայ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։