Հա

Մարզական

05/09/2019 - 09:50

Աշոտ Վարդապետեանը՝ աշխարհի գաւաթի խաղարկութեան գլխաւոր մրցավար

Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետեանը նշանակւել է շախմատի աշխարհի գաւաթի խաղարկութեան գլխաւոր մրցավար: Ըստ News.am-ի՝ յայտնում է ՀՇՖ-ի կայքը։

«alikonline.ir» - Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետեանը նշանակւել է շախմատի աշխարհի գաւաթի խաղարկութեան գլխաւոր մրցավար: Ըստ News.am-ի՝ յայտնում է ՀՇՖ-ի կայքը։

Մրցաշարը տեղի կունենայ սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում։

Աշոտ Վարդապետեանը գլխաւոր մրցավար է եղել նաեւ 2012 թ․ Անանդ-Գելֆանդ եւ 2013 թ․ Անանդ-Կառլսեն չեմպիոնական մրցախաղերում:

Աշխարհի գաւաթի խաղարկութեան առաջին շրջանում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանի մրցակիցը կը լինի եգիպտացի Էսամ Էլ Գինդին, Սերգէյ Մովսէսեանը կմրցի ռուսաստանցի Գրիգորի Օպարինի, Ռոբերտ Յովհաննիսեանը՝ ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ։

Աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջին համար, նորւեգացի Մագնուս Կառլսենը եւ երկրորդ համար, ամերիկացի Ֆաբիանօ Կարուանան չեն մասնակցի աշխարհի գաւաթի խաղարկութեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։