Հա

Մարզական

15/09/2019 - 08:50

Ըմբշամարտի ԱԱ-2019. Իրանի եւ Հայաստանի ըմբիշների ոչ այնքան յաջող օրը

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում (Աստանա) մեկնարկել է 2019 թւականի ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնը:

«alikonline.ir» - Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում (Աստանա) մեկնարկել է 2019 թւականի ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնը:

Մրցաշարի առաջին օրը գորգ դուրս եկան յունահռոմէական ոճի ըմբիշները: Շտապենք նշել, որ մրցումների առաջին օրն այնքան էլ յաջող չստացւեց Իրանի եւ Հայաստանի հաւաքականների համար:

55 կգ. քաշային կարգում, Իրանը ներկայացնող Փոյա Նասերփուրն առաջին գօտեմարտում վստահ յաղթանակ տարաւ թուրք ըմբիշ Սերիֆ Քիլիչի նկատմամբ (8:0): Յաջորդ գօտեմարտում նա, սակայն, 0:10 հաշւով զիջեց Ուզբեկստանը ներկայացնող Իլխոմ Բահրամովին, որն էլ իր հերթին 1/4-րդ եզրափակչում պարտւեց ճախոնացի Շոտա Օկաւային, եւ այսպիսով Նասերփուրը կորցրեց պարտւածների խմբում պայքարը շարունակելու հնարաւորութիւնը:

Այս քաշային կարգում նոյն ճակատագրին արժանացաւ Հայաստանը ներկայացնող Նորայր Յակոբեանը: Առաջին գօտեմարտում նա 3:7 հաշւով պարտւեց ճապոնացի Շոտա Օկաւային, որն էլ իր հերթին կիսաեզարափկչում զիջեց վրացի Նուգզարի Ցուրցումիային:

63 կգ. քաշային կարգում իրանցի ըմբիշ Մէյսամ Դելխանին առաջին գօտեմարտում 2:4 հաշւով պարտւեց Ռուսաստանը ներկայացնող, հայ ըմբիշ Ստեփան Մարեանեանին:

Նոյն քաշային կարգում Հայաստանը ներկայացնող, Եւրոպայի մինչեւ 23 տարեկանների փոխչեմպիոն Սլաւիկ Գալստեանը 1/8 եզրափակիչում 16:7 հաշւով կամային յաղթանակ տարաւ ադրբեջանցի Էլման Մուխտարովի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում՝ 3:3 հաշւով (վաստակած վերջին միաւորի շնորհիւ) յաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Իսլամեոն Բահրամովին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:

63 կգ քաշային կարգի կիսազրափակիչ փուլի առաջին հանդիպումը հայկական ստացւեց: Գորգ դուրս եկան Հայաստանը ներկայացնող Սլաւիկ Գալստաեանն ու Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարեանեանը: Առաւելութիւնն առաւել փորձառու Մարեանեանի կողմն էր, որն էլ յաղթեց 4:2 հաշւով՝ նւաճելով եզրափակիչ հանդիպման ուղեգիր:

Մարեանեանին պարտւած Մէյսամ Դելխանին հնարաւորութիւն կունենայ բախտը փորձելու պարտւածների խմբում: Հարաւկորէացի ըմբիշ Ջունգ Ջի-Վունգի դէմ յաղթանակի դէպքում, Դելխանին բրոնզէ մեդալի համար կը մրցի Սլաւիկ Գալստեանի հետ:

72 կգ. քաշային կարգում Իրանը ներկայացնող Ամիր Քաւեանինեժադն առաջին գօտեմարտում 1:9 հաշւով պարտութիւն կրեց վրացի ըմբիշ Լուրի Լումադձէի դէմ պայքարում, եւ հաշւի առնելով այն հանգամանքը, որ վրացի ըմբիշն իր հերթին երկրորդ փուլում պարտւեց ադրբեջանցի ըմբիշին, Քաւեանինեժադը կորցրեց պայքարը շարունակելու հնարաւորութիւնը;

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյեանն առաջին գօտեմարտում 8:0 հաշւով պարտութեան մատնեց սերբ ըմբիշին, երկրորդ գօտեմարտում 7:0 հաշւով յաղթեց լեհ ըմբիշին, իսկ 1/4-րդ եզրափակիչում 0:4 հաշւով պարտւեց Ռուսաստանը ներկայացնող Աբուեազիդ Մանցիգովին: Հաշւի առնելով այն հանգամանքը, որ ռուս ըմբիշը յաղթելով կիսաեզարփակիչ փուլում նւաճեց եզարափակիչ հանդիպման ուղեգիր, Ամոյեանը հնարաւորութիւն ստացաւ հանդէս գալ պարտւածների խմբում:

Հարաւկորէացի Լի Ջի-Եունի նկատմամբ յաղթանակի դէպքում, Մալխաս Ամոյեանը կը մրցի բրոնզէ մեդալի համար:

Ուշագրաւ է այն փաստը, որ 72 կգ. քաշային կարգի կիսաեզարափկիչ հանդիպումներից մէկը հայկական երանգաւորում ունէր: Գորգ էին դուրս եկել Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանեանը եւ Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականեանը: Հանդիպումն աւարտւեց Վարդանեանի յաղթանակով՝ 1:4 հաշւով:

Իրանը մեծ յոյսեր էր կապում 82 կգ. քաշային կարգի հետ, ուր հանդէս էր գալիս ոսկէ մեդալի մեծ շանսեր ունեցեղ Սաիդ Աբդէւալին: Իրանցի ըմբիշը պայքարն սկսեց երկրորդ փուլից, ուր 9:0 հաշւով յաղթանակ տարաւ չեխ ըմբիշի նկատմամաբ: 1/4-րդ եզրափակիչում Աբդէւալին 2:1 հաշւով պարտութեան մատնեց ռուսաստանցի Ադլան Ակիեւին, իսկ կիսաեզրափակիչում 5:8 հաշւով անկնկալ պարտութիւն կրեց ադրբեջանցի ըմբիշ Ռաֆիգ Հուսէյնովի դէմ պայքարում՝ զրկւելով ոսկէ մեդալի համար պայքարից:

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մակսիմ Մանուկեանն առաջին փուլում 4:1 հաշւով պարտութեան մատնեց ղրղիզ ըմբիշին, իսկ երկրորդ փուլում 3:7 հաշւով պարտւեց Ադլան Ակիեւին, եւ հաշւի առնելկով վերջինիս պարտութիւնն Աբդէւալիի դէմ պայքարում, Մանուկեանը զրկւեց պայքարը շարունակելու հնարաւորութիւնից:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։