Հա

Մարզական

16/09/2019 - 08:20

Հենրիխ Մխիթարեանը նորամուտն Իտալիայում նշեց գոլով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականի աւագ, Հենրիխ Մխիթարեանը նորամուտն Իտալիայի առաջնութիւնում նշեց գոլով։

«alikonline.ir» - Ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականի աւագ, Հենրիխ Մխիթարեանը նորամուտն Իտալիայի առաջնութիւնում նշեց գոլով։

Իտալիայի առաջնութեան երրորդ տուրում «Ռոմա»-ն հիւրընկալել էր «Սասուոլօ»-ին: Սա Հենրիխ Մխիթարեանի առաջին հանդիպումն էր «Ռոմա»-ի կազմում: Հայաստանի ազգային հաւաքականի աւագի նորամուտը հիանալի ստացւեց: Հանդիպման 22-րդ րոպէին «Գայլեր»-ի երրորդ գոլի հեղինակ դարձաւ Հենրիխ Մխիթարեանը:

«Ռոմա»-ն յաղթեց 4:2 հաշւով: Սա Իտալիայի ընթացիկ առաջնութիւնում մայրաքաղաքեան ակումբի առաջին յաղթանակն է: Երեք տուրից յետոյ, «Ռոմա»-ն վաստակած 5 միաւորով հանգրւանել է մրցաշարային աղիւսակի 8-րդ հորիզոնականում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։