Հա

Մարզական

16/09/2019 - 08:30

Ըմբշամարտի ԱԱ-2019. Աբդէւալին եւ Գալստեանը բրոնզէ մեդալակիր

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում (Աստանա) ընթացող 2019 թւականի ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնում յունահռոմէական ոճի Իրանի եւ Հայաստանի հաւաքականների համար բացւեց մեդալային հաշւարկը: Սաիդ Աբդէւալին եւ Սլաւիկ Գալստեանը դարձան բրոնզէ մեդալակիր:

«alikonline.ir» - Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում (Աստանա) ընթացող 2019 թւականի ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնում յունահռոմէական ոճի Իրանի եւ Հայաստանի հաւաքականների համար բացւեց մեդալային հաշւարկը: Սաիդ Աբդէւալին եւ Սլաւիկ Գալստեանը դարձան բրոնզէ մեդալակիր:

63 կգ. քաշային կարգում բրոնզէ մեդալի համար գօտեմարտեցին Հայաստանը ներկայացնող Սլաւիկ Գալստեանը եւ Իրանը ներկայացնող Մէյսամ Դելխանին:

Աւելի ուժեղ գտնւեց Եւրոպայի մինչեւ 23 տարեկանների փոխչեմպիոն Սլաւիկ Գալստեանը, որն էլ յաղթեց 7:5 հաշւով՝ դառնալով բրոնզէ մեդալակիր:

«Մեծ դժւարութեամբ տրւեց ինձ այս յաղթանակը։ Մէկ անգամ յաղթել էի իրանցի ըմբիշին, բայց այս գօտեմարտը սպասւածից աւելի դժւար ստացւեց ինձ համար։ Շնորհակալ եմ բոլորին, իմ բոլոր մարզիչներին այս յաղթանակիս եւ այս մեդալիս համար, բոլոր նրանց, ովքեր ինձ հետ աշխատել են եւ ինձ հետ են եղել այս ամբողջ ընթացքում։ Ճիշտ է՝ ես չեմպիոնութեան յետեւից էի եկել, բայց ստացւեց այսպէս։ Ի վերջոյ, մեդալով կը վերադառնամ Հայաստան։ Մարեանեանը ճիշտ է աշխարհի չեմպիոնն էր, բայց նրա հետ գօտեմարտս ինձ համար անյաջող աւարտւեց»,- News. Am Sport-ի լրագրողի հետ զրոյցում ասաց Սլաւիկ Գալստեանը։

82 կգ. քաշային կարգում Իրանի հաւաքականի համար առաջին մեդալը նւաճեց Սաիդ Աբդէւալին: Կիսաեզրափակիչում ադրբեջանցի ըմբիշ Ռաֆիգ Հուսէյնովի դէմ գօտեմարտում անակնկալ՝ 5:8 հաշւով կրած պարտութիւնից յետոյ, Աբդէւալին 7:0 հաշւով պարտութեան մատնեց ուկրայինացի ըմբիշ Իւրի Շքրիուբային՝ դառնալով բրոնզէ մեդալակիր:

97 կգ. քաշային կարգում, ինչպէս եւ կարելի էր կանխատեսել, Հայաստանի հաւաքականի առաջատար Արթուր Ալեքսանեանը դուրս եկաւ եզրափակիչ:

Օլիպմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի՝ եռակի, իսկ եւրոպայի՝ քառակի չեմպիոն, Արթուր Ալեքսանեանը կիսաեզրափակիչում գօտեմարտեց Վրաստանի ներկայացուցիչ Գէորգի Մելիայի հետ եւ առաւելութեան հասաւ 3։1 հաշւով։

Գօտեմարտի ընթացքում կրկին իրեն զգացնել տւեց Արթուր Ալեքսանեանի հին վնասւածքը: Հայ ըմբիշը դարձեալ կողոսկերի ցաւեր ունէր։ Յիշեցնենք, որ այս վնասւածքը նա ստացել էր անցած տարւայ աշխարհի առաջնութիւնում, Բուդապեշտում։

Եզրափակիչում Արթուր Ալեքսանեանի մրցակիցը կը լինի ռուսաստանցի Մուսա Եւլոեւը, որը կիսաեզրափակիչում 9։0 հաշւով յաղթեց սերբ Միխայիլ Կաջալային։

Յատկանշական է, որ մրցումների 2-րդ օրը յարաբերական յաջող ստացւեց հայ ըմիշների համար:

Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանեանն արժանացաւ արծաթէ մեդալի: 72 կգ. քաշային կարգի եզրափակիչում, Վարդանեանը 0:9 հաշւով պարտւեց ռուսաստանցի Աբուեազիդ Մանցիգովին:

Նոյն քաշային կարգում բրոնզէ մեդալի արժանացաւ Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականեանը:

Արծաթէ մեդալի արժանացաւ նաեւ Ռուսաստանը ներկայացնող հայ ըմբիշ Ստեփան Մարեանեանը, որը 63 կգ. քաշային կարգի եզրափակիչում 4:10 հաշւով պարտւեց ճապոնացի Սինոբու Օտէին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։