Հա

Մարզական

16/09/2019 - 09:50

Արթուր Ալեքսանեանը մտադիր է վնասւածքով մենամարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար

Յունահռոմէական ոճի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանեանը չնայած վնասւածքին, մտադիր է պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: ՀՀ ԱԺ գիտութեան, կրթութեան, մշակոյթի, սփիւռքի, սպորտի եւ երիտասարդութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետեանը ֆէյսբուքում գրառում է կատարել, որում նշել է Արթուրի հետ հեռախօսազանգ ունենալու մասին:

«alikonline.ir» - Յունահռոմէական ոճի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանեանը չնայած վնասւածքին, մտադիր է պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: ՀՀ ԱԺ գիտութեան, կրթութեան, մշակոյթի, սփիւռքի, սպորտի եւ երիտասարդութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետեանը ֆէյսբուքում գրառում է կատարել, որում նշել է Արթուրի հետ հեռախօսազանգ ունենալու մասին. փոխանցում է Armsport.am-ը:

«Քիչ առաջ հեռախօսազրոյց ունեցայ Արթուր Ալեքսանեանի հետ։ Ինչպէս նախորդ գրառմանս մէջ յայտնել էի, Արթուրը ծանր վնասւածք է ստացել, սակայն ինձ համար բացարձակապէս զարմանալի չէ, որ մեր ըմբիշը մարտական է տրամադրւած եւ մտադիր է վաղը (այսօր՝ սեպտեմբերի 16-ԽՄԲ.) գօտեմարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Բայց, այնուամենայնիւ, վերջնական որոշումն Արթուրը կը կայացնի վաղն առաւօտեան՝ բժիշկների հետ խորհրդակցութիւնից յետոյ»։

Յիշեցնենք, որ կիսաեզրափկիչ գօտեմարտում իրեն զգացնել տւեց Արթուր Ալեքսանեանի հին վնասւածքը: Հայ ըմբիշը դարձեալ կողոսկերի ցաւեր ունէր։ Այս վնասւածքը նա ստացել էր անցած տարւայ աշխարհի առաջնութիւնում, Բուդապեշտում։

Եզրափակչում Արթուրի մրցակիցը կը լինի Ռուսաստանը ներկայացնող, այս քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եւլոեւը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։