Հա

Մարզական

16/09/2019 - 10:00

«Մեդալս նւիրում եմ սահմանին ծառայող բոլոր հայ զինւորներին». Սլաւիկ Գալստեան

Բրոնզէ մեդալն ինձ համար իրական յաղթանակ է եւ այն նւիրում եմ սահմանին ծառայող բոլոր հայ զինւորներին։

«alikonline.ir» - Բրոնզէ մեդալն ինձ համար իրական յաղթանակ է եւ այն նւիրում եմ սահմանին ծառայող բոլոր հայ զինւորներին։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրոյցում ասաց յունահռոմէական ըմբշամարտի աշխարհի առաջնութեան բրոնզէ մեդալակիր Սլաւիկ Գալստեանը։

 

- Սլաւիկ, քանի տարեկանից ես զբաղւում ըմբշամարտով եւ ինչո՞ւ ընտրեցիր հէնց ըմբշամարտը որպէս քեզ կեանքի ուղի։

- 6 տարեկանից եմ զբաղւում ըմբշամարտով։ Սկզբից մտադրութիւն չունէի ըմբշամարտով շարունակել, ինչպէս իւրաքանչիւր երեխայ, ուղղակի յաճախում էի սպորտի։ Բայց յետագայում սկսեցի սիրել այս մարզաեւը։ Երեւի իմ ճակատագիրը հէնց այս մարզաձեւն էր։

 

- Ո՞վ է եղել առաջին մարզիչդ։

- Առաջին ու մինչ օրս միակ մարզիչս Մարտին Ալիխանեանն է։ Նրա հետ եմ սկսել այս ճանապարհը եւ շատ շնորհակալ եմ նրան այս յաղթանակի համար։ Եթէ նա չլինէր, հաստատ ես այս մեդալը չէի նւաճի։ Շնորհակալ եմ նաեւ հաւաքականի մարզիչներին, որ կիսաեզրափակիչում կրած իմ պարտութիւնից յետոյ ուժ տւեցին եւ օգնեցին, որ այսօր այս մեդալը նւաճեմ։

Երէկ (սեպտեմբերի 14-ԽՄԲ.) ինձ համար ցաւալի էր, որ եզրափակիչի ուղեգիր չվերցրի։ Տրամադրութիւնս ընկել էր, բայց գիտակցում էի, որ եթէ տրամարդութիւնս այդպէս շարունակեմ ընկած պահել գուցէ այս մեդալն էլ ձեռք չբերէի։

 

- Ինչպէ՞ս ստացւեց պարտութիւնից յետոյ նորից ուժ գտնել այսօր մեդալ նւաճել։

- Եթէ պրոֆեսիոնալ ես, պէտք է կարողանաս հաւատը քո մէջ յետ բերել։ Որքան էլ կողքից աջակցում են, օգնում, փորձում քեզ այդ վիճակից հանել, բայց եթէ դու ինքդ քեզ չհանես պարտութեան ընկճւածութիւնից, ոչ ոք չի հանի։ Ես կարողացայ ինձ հաւաքել։

 

- Բրոնզէ մեդալը քեզ համար յաղթանա՞կ է, թէ՞ դու աւելին կարող էիր։

- Այս պահին ինձ համար բրոնզէ մեդալն իսկական հյաղթանակ է։ Ես համարում եմ, որ այս առաջնութիւնում ես երրորդն էի։ Ճիշտ է, եկել էի ոսկէ մեդալ նւաճելու, այդ նպատակն ունէի, բայց ընդունում եմ, որ ես այժմ դեռեւս երրորդն եմ աշխարհում։

 

- Ո՞ւմ ես նւիրում յաղթանակդ։

- Նւիրում եմ սահմանում ծառայող բոլոր հայ զինւորներին։

 

- Պարգեւատրման արարողութեան ժամանակ ի՞նչ զգացողութիւններ ունէիր։

- Առաջին անգամ էի մեծահասակներում աշխարհի առաջնութեան մեդալակիր դառնում եւ հետաքրքիր զգացողութիւններ ունէի։ Հայրենիք եմ վերադառնում նոր՝ յաջորդ տարի ոսկէ մեդալ նւաճելու նպատակով։

 

Զրուցեց՝ ԼՈՒՍԻՆԷ ՇԱՀԲԱԶԵԱՆԸ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։