Հա

Մարզական

16/09/2019 - 11:20

«Ռոմա»-ն Մխիթարեանի նորամուտի խաղում յաղթեց 4։2

Ֆուտբոլի Իտալիայի առաջնութեան երրորդ տուրում «Ռոմա»-ն ընդունեց «Սասուոլօ»ին։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխաւորած թիմն առաւելութեան հասաւ 4։2 հաշւով։ «Ռոմա»-ն չորս գոլերն էլ խփեց առաջին խաղակէսում։ Հաշիւը բացեց իտալացի կիսապաշտպան Բրիան Կրիստանտէն, կրկնապատկեց բոսնիացի յարձակւող Էդին Ջեկոն։

«alikonline.ir» - Ֆուտբոլի Իտալիայի առաջնութեան երրորդ տուրում «Ռոմա»-ն ընդունեց «Սասուոլօ»ին։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխաւորած թիմն առաւելութեան հասաւ 4։2 հաշւով։ «Ռոմա»-ն չորս գոլերն էլ խփեց առաջին խաղակէսում։ Հաշիւը բացեց իտալացի կիսապաշտպան Բրիան Կրիստանտէն, կրկնապատկեց բոսնիացի յարձակւող Էդին Ջեկոն։ Գրում է «News.am»-ը:

22-րդ րոպէին աչքի ընկաւ մայրաքաղաքային թիմի նորեկ, Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը, որը նորամուտը նշեց «Ռոմա»-ում» եւ Իտալիայի առաջնութիւնում։ Նա դարձաւ առաջին հայաստանցին Իտալիայի առաջնութիւնում։

Ընդմիջումից առաջ էլ «Ռոմա»-ի առաւելութիւնը 4։0 դարձրեց հոլանդացի յարձակւող Ջասթին Կլոյւերտը։

Երկրորդ խաղակէսում հիւրերը կարողացան խփել երկու գոլ իտալացի յարձակւող Դոմենիկօ Բերարդիի դուբլի շնորհիւ։ Մխիթարեանն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ռոմա»-ն 5 միաւորով բարձրացաւ 7-րդ տեղ, «Սասուոլօ»-ն 13-րդն է՝ 3 միաւորով։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։