Հա

Մարզական

17/09/2019 - 08:40

Ըմբշամարտի ԱԱ-2019. Արթուր Ալեքսանեանը վնասւածքի պատճառով չմասնակցեց եզրափակիչ գօտեմարտին

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում (Աստանա) ընթացող 2019 թւականի ըմբշամարտի աշխարհի առաջնութեան երրորդ օրը տխուր աւարտ ունեցաւ յունահռոմէկան ոճի Հայաստանի հաւաքականի համար:

«alikonline.ir» - Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում (Աստանա) ընթացող 2019 թւականի ըմբշամարտի աշխարհի առաջնութեան երրորդ օրը տխուր աւարտ ունեցաւ յունահռոմէկան ոճի Հայաստանի հաւաքականի համար:

Թէեւ 77 կգ. քաշային կարգում Կարպէտ Չալեանը հնարաւորութիւն ստացաւ մասնակցելու բրոնզէ մադալի համար գօտեմարտին, այդուհնադերձ, Արթուր Ալեքսանեանի համար պատահած միջադէպը խորտակեց Հայաստանի հաւաքականի ոսկէ անուրջները:

97 կգ. քաշային կարգում, օլիմպիական չեմպիոն, աշխարհի՝ եռակի եւ Եւրոպայի՝ քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանեանը ոսկէ մեդալի համար պէտք է գօտեմարտէր ռուսաստանցի Մուսա Եւլոեւի հետ: Բժիշկների հետ խորհրդակցելուց յետոյ, սկայան, Հայաստանի հաւաքականի մարզչական շտաբը որոշեց, որ Արթուրը չի մասնակցի եզրափակիչ գօտեմարտին:

Յիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Արթուր Ալեքսանեանը 5 գօտեմարտ անցկացրեց եւ վերջին՝ կիսաեզրափակիչ գօտեմարտից յետոյ կողոսկրի վնասւածք ստացաւ։ Վնասւածքն աւելի արտայայտիչ էր կիաեզրափակիչում յաղթելուց յետոյ գօրգից իջնելիս։ Օլիմպիական չեմպիոնը դժւարութեամբ էր շնչում, ուժեղ ցաւ էր զգում ձախ կողային հատւածում։

Այսպիսով Արթուր Ալեքսանեանը բաւարւեց արծաթէ մեդալով, եւ Հայաստանի հաւաքականն էլ զրկւեց ոսկէ մեդալ շահելու շանսից:

77 կգ. քաշային կարգում, յաջող հանդէս եկաւ Կարապէտ Չալեանը:

2016 թւականի Եւրոպայի բրոնզէ մեդալակիրը 1/16 եզրափակիչում 4։2 հաշւով յաղթեց ճապոնացի Շոհէի Եաբիկուին: 1/8 եզրափակիչում Չալեանը ժամանակից շուտ, երկրորդ մրցափուլում 9։0 հաշւով պարտութեան մատնեց Վենեզուէլայի ներկայացուցիչ Ռիւաս Էսպինոյին։ 1/4-րդ եզրափակիչում Կարապէտ Չալեանը 5։4 հաշւով ծանր յաղթանակ տարաւ Բելառուսի ներկայացուցիչ Պաւէլ Լեախի նկատմամբ: Կիսաեզրափակիչում, սկայան, Չալեանը 2:5 հաշւով պարտութիւն կրեց շւեդ Ալեքս Միշէլ Բիւռբերգ Քեսիդիսից:

Կարպէտ Չալեանը նւաճեց 2020 թւականի Օլիմպիական խաղերի ուղեգիր, եւ այսօր կը պայքարի բրոնզէ մեդալի համար:

Օրն այնքան էլ յաջող չէր նաեւ Իրանի ըմբիշների համար, որոնք նոյնպէս զրկւեցին ոսկէ մեդալ շահելու հնարաւորութիւնից:

60 կգ. քաշային կարգում, Ալիռեզա Նեջաթին 1:10 հաշւով պարտւեց ճապոնացի Քենիչիրօ Ֆումիտային, եւ այսօր կը պայքարի բրոնզէ մեդալի համար:

Նոյն ճակատագրին արժանացաւ նաեւ 130 կգ. քաշային կարգում հանդէս եկող Ամիր Ղասեմին, որը կիսաեզրափակիչում 2:6 պարտւեց կուբացի Օսկար Պինոյին:

77 կգ. քաշային կարգում Մոհամմադ Ալի Գերային 1/4-րդ եզրափակիչում 1:9 հաշւով զիջեց շւեդ Ալեքս Միշէլ Բիւռբերգ Քեսիդիսին: Սակայն, հաշւի առնելով այն հանգամանքը, որ շւեդ ըմբիշը նւաճեց եզրափակիչի ուղեգիր, Գերային հնարաւորութիւն ստացաւ հանդէս գալու պարտւածների խմբում, եւ յաջողութեան դէպքում Կարապէտ Չալեանի հետ գօտեմարտում կը վիճարկի բրոնզէ մեդալը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։