Հա

Մարզական

18/09/2019 - 08:40

Ըմբշամարտի ԱԱ-2019. Իրանն ու Հայաստանը մնացին ոսկէ մեդալի կարօտով

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում (Աստանա) աւարտւեց 2019 թւականի յունահռոմէական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնը, որն այնքան էլ յաջող չստացւեց Իրանի եւ Հայաստանի հաւաքականների համար, որոնք մնացին առանց ոսկէ մեդալի:

«alikonline.ir» - Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում (Աստանա) աւարտւեց 2019 թւականի յունահռոմէական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնը, որն այնքան էլ յաջող չստացւեց Իրանի եւ Հայաստանի հաւաքականների համար, որոնք մնացին առանց ոսկէ մեդալի:

Այս մրցաշարում բախտն ուղղակի երես էր թեքել Հայաստանի հաւաքականից: Թիմի առաջատար, Արթուր Ալեքսանեանի վնասւածքից յետոյ, որը ստիպեց նրան հրաժարւել եզրափակիչ գօտեմարտից եւ բաւարարւել արծաթէ մեդալով, 77 կգ. քաշային Կարապէտ Չալեանն էլ բարձր ջերմութիւնով էր դուրս եկել մրցագօրգ՝ պայքարելու բրոնզէ մեդալի համար:

Արդիւնքում հայաստանը ներկայացնող ըմբիշը 6:9 հաշով պարտւեց Իրանը ներկայացնող Մոհամմադ Ալի Գերայիին:

Իրանի համար, այս առաջնութիւնում 3-րդ բրոնզէ մեդալը նւաճեց 60 կգ. քաշային Ալիռեզա Նեջաթին, որը 7:5 հաշւով պարտութեան մատնեց ուզբեկստանը ներկայացնող Էլմուրաթ Թասմուրադովին:

Իրանը կարող էր նւաճել նաեւ 4-րդ բրոնզէ մեդալը, սակայն 130 կգ. քաշային Ամիր Ղասեմին բրոնզէ մեդալի համար գօտեմարտը 0:8 հաշւով տանուլ տւեց էստոնացի Հէյկի Նաբիին՝ բաւարարւելով միայն օլիմպիական ուղղեգրով:

Այսպիսով, 2019 թւականի յունահռոմէական ընբշամարտի աշխարհի առաջնութեան մեդալների աղիւսակը գլխաւորեց Ռուսաստանի ընտրանին, որը վաստակեց 2 ոսկէ եւ 3 արածթէ մեդալ: Երկրորդ-երրորդ հորիզոնականները կիսեցին Վրաստանի եւ Ճապոնիայի հաւաքականները, որոնցից իւրաքանչիւրը նւաճեց 2 ոսկէ եւ 1 բրոնզէ մեդալ: Հայաստանի հաւաքականը 1 արծաթէ եւ 1 բրոնզէ մեդալով 9-րդն էր, իսկ Իրանի հաւաքականը 3 բրոնզէ մեդալով՝ 13-րդը:

Միաւորների հաշւարկի աղիւսակը նոյնպէս գլխաւորեց Ռուսաստանի հաւաքականը, որը վաստակեց 132 միաւոր: Երկրորդը Ուզբեկստանի հաւաքականն էր՝ 80 միաւոր, իսկ Վրաստանի հաւաքականը 79 միաւորով երրորդն էր: Իրանի հաւաքականը 75 միաւորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ Հայաստանը 55 միաւորով՝ 9-րդը: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։