Հա

Մարզական

19/09/2019 - 08:30

Չեմպիոնների լիգա. «Ռէալ»-ը խոշոր հաշւով պարտւեց Փարիզում, «Իւվենտուս»-ը չյաղթեց Մադրիդում

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցան առաջին տուրի վերջին հանդիպումները:

«alikonline.ir» - Չեմպիոնների լիգայի խմբային փուլում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցան առաջին տուրի վերջին հանդիպումները:

Խաղային օրւայ կենտրոնական հանդիպումներից մէկում Զինեդին Զիդանի գլխաւորած Մադրիդի «Ռէալ»-ը Փարիզի «Պարկ դէ Պրենս» ստադիոնում հիւրընկալւել էր Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին: Արքայական ակումբի նախկին կիսապաշտպան Անխէլ Դի Մարիայի դուբլը եւ Թոմաս Միոնէի գոլը յաղթանակ պարգեւեցին Թոմաս Տուխելի գլխաւորած թիմին:

Միաժամանակ ընթացող «Աթլետիկօ Մադրիդ» - «Իւվենտուս» խաղում թիմերը չորոշեցին յաղթողին: «Աթլետիկօ»-ն, պարտւելով 0:2 հաշւով, կարողացաւ 2 գոլ խփել և 1 միաւոր վաստակել:

Առաջին տուրի երկրորդ խաղային օրւայ միւս հանդիպումներում յաղթանակներ տարան նաեւ «Մանչեսթեր Սիթի»-ն, Միւնխենի «Բաւարիա»-ն, Զագրեբի «Դինամօ»-ն եւ Մոսկւայի «Լոկոմոտիւ»-ը:

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

A խումբ

ՊՍԺ - «Ռէալ Մադրիդ»՝ 3:0

Անխէլ Դի Մարիա, 14, 33, Թոմաս Միոնէ, 90+1

B խումբ

«Բաւարիա» - «Ցրւենա Զւեզդա»՝ 3:0 Կինգսլի Կոման, 34, Ռոբերտ Լեւանդովսկի, 80, Թոնաս Միւլլեր, 90+1

C խումբ

«Շախտիոր Դոնեցկ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:3 

Ռիյադ Մահրեզ, 24, Իլկայ Գիւնդոգան, 38, Գաբրիել Ժեզուս 76

«Դինամօ Զագրեբ» - «Ատալանտա»՝ 4:0 

Մարին Լեուաց, 10, Միսլաւ Օրշիչ, 31, 42, 68

D խումբ

«Աթլետիկօ Մադրիդ» - «Իւվենտուս»՝ 2:2 Ստեֆան Սաւիչ, 70, Էկտոր Էրերա, 90 - Խուան Կուադրադօ, 48, Բլեզ Մատիւիդի, 65

«Բայեր» - «Լոկոմոտիւ»՝ 1:2 

Բենեդիկտ Հիովեդէս, 25 (ինքնագոլ) - Գժեգոժ Կրիշովեակ, 16, Դմիտրի Բարինով, 37

Աւելի վաղ տեղի ունեցած 2 հանդիպումներում «Տոտենհեմ»-ը բաց թողեց յաղթանակը: Յաղթողը չպարզւեց նաեւ «Բրիւգէ» - «Գալաթասարայ» խաղում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։