Հա

Մարզական

21/09/2019 - 09:00

Ըմբշամարտի ԱԱ-2019. Իրանցի ըմբիշները կը պայքարեն ոսկէ եւ բրոնզէ մեդալների համար

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում (Աստանա) սեպտեմբերի 19-ին մեկնարկել է 2019 թւականի ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնը:

«alikonline.ir» - Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում (Աստանա) սեպտեմբերի 19-ին մեկնարկել է 2019 թւականի ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնը:

Մրցաշարի առաջին 2 օրերը յարաբերականօրէն յաջող էին Իրանի ըմբիշների համար: Մրցագորգ դուրս եկած իրանցի 6 ըմբիշներից երկուսը կը պայքարեն ոսկէ եւ բրոնզէ մեդալների համար:

92 կգ. քաշային կարգում Իրանը ներկայացնող Ալիռեզա Քարիմին առաջին գօտեմարտում 12:1 հաշւով պարտութեան մատնեց մոլդովացի ըմբիշ Գէորգի Ռուբաեւին, 1/4-րդ եզրափակիչ փուլում 12:2 հաշւով վստահ յաղթանակ տարաւ Ուկրայինան ներկայացնող Լիւբոմիր Սագալիուկի հետ գօտեմարտում, իսկ կիսազրափակիչ փուլում 10:0 հաշւով պարտութեան մատնեց ռուս ըմբիշ Ալիխան Ժաբրաիլովին՝ դուրս գալով եզրափակիչ: Եզրափակիչ գօտեմարտում, Ալիռեզա Քարիմին կը մրցի ամերիկացի ըմբիշ Ժեդըն Քոքսի հետ:

70 կգ. քաշային կարգում Իւնէս Էմամին առաջին գօտեմարտում 6:0 հաշւով պարտութեան մատնեց ղրղիզ ըմբիշ Էլաման Դոգդուրբէկ Ուլուին: 1/4-րդ եզրափակիչ փուլում 11:0 հաշւով պարտութեան մատնեց Ճապոնիան ներկայացնող Կոջիրօ Շիգային, իսկ կիսաեզարափակիչ փուլում 6:7 հաշւով պարտւեց Ղազախստանը ներկայացնող Նուրկոժա Կայպանովին: Իւնէս Էմամին այսօր կը պայքարի բրոնզէ մեդալի համար:

57 կգ. քաշային կարգում, բրոնզէ մեդալի համար գօտեմարտում, Ռեզա Աթրին 3:6 հաշւով պարտւեց հնդիկ Ռաւի Կումարին՝ բաւարարւելով 4-րդ տեղով:

Իրանցի միւս երեք ըմբիշները դուրս մնացին մեդալների համար պայքարից:

Նշենք, որ մրցումների առաջին 2 օրը բացարձակ անյաջող է ստացւել Հայաստանի հաւաքականի համար: Մրցագորգ դուրս եկած հայ 3 ըմբիշներն էլ պարտւել են մրցակիցների հետ գօտեմարտերում, եւ դուրս են մնացել պայքարից:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։