Հա

Մարզական

21/09/2019 - 13:10

«Արսենալ»-ը շնորհաւորել է Հենրիխ Մխիթարեանին ՀՀ Անկախութեան տօնի առթիւ

 Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը շնորհաւորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանին՝ Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան տօնի առիթով:

«alikonline.ir» - Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը շնորհաւորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանին՝ Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան տօնի առիթով:

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ «Արսենալ» ակումբի «Ֆէյսբուք»-ի պաշտօնական էջում հրապարակւել է Հենրիխ Մխիթարեանի լուսանկարը՝ Հայաստանի դրօշի գոյներով եւ «Շնորհաւոր անկախութեան օրը» գրառմամբ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերային իրաւունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալ»-ին: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարեանը վարձավճարով հանդէս է գալիս իտալական «Ռոմա» ակումբում: Մրցաշրջանի աւարտին «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնելու իրաւունք կը ստանաձ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։