Հա

Մարզական

24/09/2019 - 08:18

Աշխարհի գաւաթ․ Լեւոն Արոնեան - Մաքսիմ Վաշիէ-Լագրաւ՝ ոչ ոքի

Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում անցկացւող շախմատի աշխարհի գաւաթի խաղարկութեան քառորդ եզրափակիչում հայկական շախմատի առաջատար, աշխարհի գաւաթակիր Լեւոն Արոնեանը առաջին պարտիայում սպիտակներով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւի հետ:

«alikonline.ir»- Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում անցկացւող շախմատի աշխարհի գաւաթի խաղարկութեան քառորդ եզրափակիչում հայկական շախմատի առաջատար, աշխարհի գաւաթակիր Լեւոն Արոնեանը առաջին պարտիայում սպիտակներով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւի հետ. տեղեկացնում է News.am-ը:

44-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդիւնքի։ Երկրորդ պարտիան տեղի կունենայ այսօր՝սեպտեմբերի 24-ին։

Ոչ ոքի աւարտւեց նաեւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեֆրին Սեոնգի ու ադրբեջանցի Թէյմուր Ռաջաբովի առաջին պարտիան։

Միւս երկու զոյգերում պայքարում են ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն ու չինացի Դին Լիրէնը, ռուսաստանցի Նիկիտա Վիտիւգովն  ու չինացի Եանջի իւն։

Կիսաեզրափակիչ դուրս գալու դէպքում, Արոնեանի մրցակիցը կը լինի Սեոնգի եւ Ռաջաբովի դիմակայութեան յաղթողը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։