Հա

Մարզական

29/09/2019 - 08:23

903-րդ ակումբային հանդիպումը. Բուֆոնը գերազանցեց Մալդինիի ռեկորդը

Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նոր ռեկորդի հեղինակ է դարձել:

«alikonline.ir»- Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նոր ռեկորդի հեղինակ է դարձել:

Բուֆոնը երէկ՝ սեպտեմբերի 29-ին «Յուվենտուս»-ի կազմում մասնակցել է  ՍՊԱԼ-ի դէմ Իտալիայի առաջնութեան 6-րդ տուրի հանդիպմանը, իր 903-րդ հանդիպումն անցկացնելով ակումբային մակարդակում:

Այսպիսով Ջիջի Բուֆոնը գերազնացել է իտալական ֆուտբոլի մէկ այլ լեգենդ, Իտալիայի հաւաքականի եւ «Միլան»-ի նախկին աւագ, Պաոլօ Մալդինիի ռեկորդը։

Մալդինին «Միլան»-ի կազմում (1984-2009) անց էր կացրել 902 հանդիպում: Բուֆոնը 903 հանդիպումներն անցկացրել է «Պարմա»-ում, «Իւվենտուս»-ում եւ ֆրանսիական «Պարի Սէն-Ժերմէն»-ում։

Նշենք, որ Իտալիայի առաջնութիւնում անցկացրած հանդիպումների քանակով Մալդինին շարունակում է մնալ առաջատարը: «Միլան»-ի կազմում նա 647 հանդիպում է անցկացրել։ Բուֆոնն անցկարցել է 640 հանդիպում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։