Հա

Մարզական

29/09/2019 - 14:55

16-ամեայ իրանահայ թենիսիստուհին մինչեւ 18 տարեկանների Իրանի փոխչեմպիոն

 

Մինէ Մարտիրոսեանը վերահաստատեց իր ուժեղագոյնի դիրքերը Իրանի թենիսում:

«ԱԼԻՔ» - Մինէ Մարտիրոսեանը վերահաստատեց իր ուժեղագոյնի դիրքերը Իրանի թենիսում:

Սեպտեմբերի առաջին կէսին, Թեհրանի թենիսի «Ազադի» կենտրոնում տեղի ունեցաւ «Ազադիի մեծ մրցանակ A++» մինչեւ 16 եւ 18 տարեկանների տարիքային կարգերում, որտեղ Մինէ Մարտիրոսեանին յաջողւեց մինչեւ 18 տարեկանների տարիքայինում արժանանալ երկրորդ տեղի: Մինէն եւս եր-

կու անգամ դուրս է եկել եզրափակիչ փուլ:

Նա մինչեւ 16 տարեկանների խմբում ան-հասանելի է հանդէս եկել, ինչը սակայն եզրափակիչ հանդիպմանը կորցրել է առաջատարի դիրքերը եւ բաւարարւել երկրորդ մրցանակով: Նշենք, որ եզրափակչում Մինէի մրցակիցը հէնց մինչեւ 18 տարեկանների չեմպիոնն էր:

Մինէն երրորդ անգամ դուրս է գալիս եզրափակիչ փուլ այս անգամ՝ դուբլ մրցա-ձեւում, որտեղ յաջողւում է տուն տանել երրորդ արծաթէ նշանը:

Յիշեցենք, որ Մինէ Մարտիրոսեանը սրանից մէկ տարի առաջ Իրանի թենիսի առաջնութեան՝ «Ալբորզի մրցանակ»-ում ներկայացրած ելոյթների համար հռչակւել էր, որպէս «Իրանի թենիսի յայտնութիւն»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։