Հա

Մարզական

30/09/2019 - 08:25

Հենրիխ Մխիթարեանն աճուկի վնասւածք է ստացել «Լեչէ»-ի դէմ խաղում

Հայաստանի ազգային հաւաքականի եւ իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանն աճուկի վնասւածք է ստացել Ա Սերիայի 6-րդ տուրի՝ «Լեչէ»-ի դէմ խաղում. տեղեկացնում է Armsport.am-ը:

«alikonline.ir»- Հայաստանի ազգային հաւաքականի եւ իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանն աճուկի վնասւածք է ստացել Ա Սերիայի 6-րդ տուրի՝ «Լեչէ»-ի դէմ խաղում. տեղեկացնում է Armsport.am-ը:

Վնասվածքի լրջութիւնը պարզ կը լինի վաղը (այսօր՝ սեպտեմբերի 30-ին-ԽՄԲ.), երբ Հայաստանի ազգային հաւաքականի աւագը կը ենթարկւի բուժզննութեան:

Յիշեցնենք՝ «Ռոմա»-ն նւազագոյն հաշւով յաղթանակ է տարել, իսկ Մխիթարեանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ, սակայն խաղաւարտին վնասւածք ստանալով՝ փոխարինւել է։

Հայաստանի ազգային հաւաքականը հոկտեմբերի 12-ին և 15-ին Եւրօ-2020-ի ընտրական փուլի շրջանակում արտագնայ հանդիպումներ կանցկացնի Լիխտենշտէյնի եւ Ֆինլանդիայի հետ համապատասխանաբար։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։