Հա

Մարզական

Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2013 11:52

Մխիթարեան.- «Մովսիսեանն ու Օզբիլիսը եւս արժանի էին լաւագոյնի կոչմանը»

Ինչպէս տեղեկացրել էինք, դեկտեմբերի 24-ին կայացել է «ՀՖՖ մրցանակաբաշխութիւն 2013»-ը, որի ընթացքում յայտնի է դարձել, որ Հայաստանի 2013 թ. «Տարւայ լաւագոյն ֆուտբոլիստ» է ճանաչւել Հայաստանի ազգային հաւաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը, ով ՀՖՖ-ի պաշտօնական կայքի հետ զրոյցում կիսւել է տպաւորութիւններով եւ պատմել ապագայ ծրագրերի մասին:

«panorama.am» - Ինչպէս տեղեկացրել էինք, դեկտեմբերի 24-ին կայացել է «ՀՖՖ մրցանակաբաշխութիւն 2013»-ը, որի ընթացքում յայտնի է դարձել, որ Հայաստանի 2013 թ. «Տարւայ լաւագոյն ֆուտբոլիստ» է ճանաչւել Հայաստանի ազգային հաւաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը, ով ՀՖՖ-ի պաշտօնական կայքի հետ զրոյցում կիսւել է տպաւորութիւններով եւ պատմել ապագայ ծրագրերի մասին:


Հ.- Ի՞նչ զգացողութիւններ ունեցար 4-րդ անգամ Հայաստանի լաւագոյն ֆուտբոլիստ ճանաչւելու կապակցութեամբ:
Պ.- Բնականաբար, շատ հաճելի էր Հայաստանի լաւագոյն ֆուտբոլիստ ճանաչւելը: Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել ազգային հաւաքականում բոլոր խաղնկերներիս, որոնց շնորհիւ ես կարողացայ հասնել այս յաջողութեանը: Իւրա Մովսիսեանը եւ Արաս Օզբիլիսը նոյնպէս արժանի էին այդ կոչմանը:


Հ.- Մրցանակաբաշխութեան ընթացքում ԻՒԻՖԱ-ի նախագահ Միշէլ Պլատինին յատուկ տեսաուղերձի միջոցով անձամբ բացեց փակ ծրարը եւ յայտարարեց քո անունը: Ի՞նչ զգացիր այդ պահին:
Պ.- Կարծում եմ՝ ինչպէս ինձ, այնպէս էլ բոլորի համար դա մեծ անակնկալ էր: Բնականաբար, շատ հաճելի էր, որովհետեւ ամէն օր չես լսի, որ ԻՒԻՖԱ-ի նախագահն անձամբ յայտարարի քո անունը:


Հ.- Մի փոքր կը խօսես առաջիկայ ծրագրերիդ մասին:
Պ.- Դեկտեմբերի 28-ին մեկնում եմ արձակուրդ, իսկ յունւարի 5-ին պէտք է միանամ «Բորուսիա»-ին, քանի որ թիմը սկսում է մարզումները: Դրանից յետոյ կանցկացնենք 8-օրեայ հաւաք իսպանական Լա-Մանգայում եւ կը պատրաստւենք մրցաշրջանի երկրորդ հատւածին:


Հ.- Ի՞նչ կը մաղթես Ամանորի կապակցութեամբ:
Պ.- Սրտանց շնորհաւորում եմ բոլորի Ամանորը եւ Ս. Ծնունդը: Երկրպագուներին մաղթում եմ, որ միշտ լինեն մեր կողքին, լինեն առողջ: Մաղթում եմ, որ գալիք՝ 2014 թ. լինի յաջողութիւնների տարի եւ մենք էլ կարողանանք ուրախացնել մեր երկրպագուներին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։