MENU
Եւրոպայի խորհրդի խորհրդատւական մարմինը՝ Վենետիկի յանձնաժողովը, կոչ է արել Թուրքիային դադարեցնել երկրում սահմանւած արտակարգ դրութեան պայմաններում Նախարարների խորհրդին տրւած լիազօրութիւնների միջոցով ընդդիմադիր մամուլի վրայ ճնշումներ գործադրելն ու բազմաթիւ լրատւամիջոցների աշխատանքը դադարեցելու մասին որոշումներ հրապարակելը:
Այսօր մարտի 15-ին է: Օր, որը հայ ժողովրդի յիշողութեան մէջ առանձնայատուկ տեղ է զբաղեցնում: 1921 թւականի այս օրը հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրեանը սպանեց Հայոց Ցեղասպանութեան կազմակերպիչներից գլխաւորին՝ Թալէաթին:
Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի 62-րդ հաշւետու նիստը գումարւեց թւականիս մարտի 9, 10 եւ 11-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում, որով իր աւարտին հասաւ 15-րդ Պատգամաւորական ժողովի գործունէութեան քառամեայ ժամանակաշրջանը։
Նազիկ Արմենակեանը նշանաւոր «Վերապրածներ» մեծածաւալ լուսանկարչական նախագծի հեղինակն է որը պատմում է Հայոց Ցեղասպանութիւնից ողջ մնացածների մասին, այն ընդգրկում է դիմանկարներ, ականատեսների վկայութիւններ եւ արխիւային լուսանկարներ։ Նա այս օրերին աշխատում է մի նոր նախագծի ուղղութեամբ որը կոչւում է՝ «Նշանաւոր հայ կանայք եւ նրանց ազդեցութիւնը համայնքային կեանքում»:
Ստեփանակերտի Հայկաւան թաղամասում՝ Կրկժանի հարեւանութեամբ՝ պատերազմի տարիներից յայտնի «Կոբրա» անունով բլրի վրայ, հայ ազգի գոյատեւման պայքարի զոհերի յիշատակին նոր ու ժամանակակից յուշահամալիր է կառուցւում:
Բուրգերը, որոնք 30 մետր երկարութիւն ու 8 մետր լայնութիւն ունեն, արդէն համեմատւել են եգիպտական բուրգերի հետ, բայց դրանք իհարկէ շատ աւելի փոքր են:
Չինական «Nio» մեքենաշինական ընկերութիւնը ներկայացրել է իր նոր մոդելի նախնական օրինակը՝ «Eve» անւանումը ստացած էլեկտրական հեթչբեքը:
Իրանական մի շարք աւիաընկերութիւններ Նոռուզի տօնին ընդառաջ, որի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետութիւնից դէպի Հայաստանի Հանրապետութիւն մեծ ուղեւորահոսք է ակնկալւում, զգալիօրէն աւելացնում են թռիչքների քանակը: