Հա

Մարզական

Արգենտինայի մայրաքաղաք Բուէնոս Այրէսի քաղաքային խորհուրդը միացել է Հայաստանի Անկախութեան 25-ամեակի տօնակատարութիւններին:
Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «Prensa Armenia»-ն, այս առիթով Քաղաքային խորհուրդը բանաձեւ է ընդունել:

Published in Քաղաքական

Արգենտինայում բնակւող 79-ամեայ Պեդրօ Լուկան մեր օրերի իրական քարանձաւաբնակ մարդկանցից է:
Ինչպէս ներկայացնում է Oddity Central-ը՝ արգենտինացին արդէն 40 տարի բնակւում է Տուկուման նահանգի լեռնային քարանձաւում:
Պեդրոյի ասութեամբ՝ ինքը մշտապէս ցանկացել է մեկուսացւած ապրել՝ բնութեան գրկում, անգամ երիտասարդ տարիներին:

Published in Այլ

Արգենտինայի մայրաքաղաք Բուէնոս Այրէսի Պալերմօ թաղամասում գտնւող Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին պաշտօնապէս ընդգրկւել է քաղաքի տեսարժան վայրերի ցանկում: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «Nouvelles d’Armenie»-ն, զբօսաշրջիկների համար նախատեսւած քաղաքի ուղեցոյցը մատնանշում է այն հիմնական թաղամասերը, այգիները, յուշարձանները, թատրոնները եւ այլ մշակութային կոթողներ, որոնք խորհուրդ է տրւում այցելել:

Published in Հասարակական

«Բարսելոնա»-ի յարձակւող Լիոնէլ Մեսսին յայտարարել է, որ վերադառնում է Արգենտինայի ազգային հաւաքական: Ամերիկայի Գաւաթի եզրափակչում Չիլլիին յետխաղեայ 11 մետրանոցներով պարտւելուց յետոյ արգենտինացին յայտարարել էր, որ այլեւս հանդէս չի գայ հաւաքականում: 7 շաբաթ անց 29-ամեայ ֆուտբոլիստը փոխել է դիրքորոշումը:

Published in Մարզական
Շաբաթ, 06 Օգոստոսի 2016 12:50

Մեսսին կը վերադառնայ հաւաքական

Արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին որոշել է շարունակել ելոյթներն ազգային հաւաքականում: 29-ամեայ ֆուտբոլիստն իր որոշման մասին պէտք է յայտարարի առաջիկայ օրերին: Այս մասին տեղեկացնում է «football.ua»-ն: Առաջիկայ շաբաթւայ ընթացքում Մեսսին Իսպանիայում պէտք է հանդիպի Արգենտինայի ընտրանու նոր գլխաւոր մարզիչ Էդգարդօ Բաուսայի հետ:

Published in Մարզական

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը լուսաբանող լրագրողների խմբի կազմում Հայաստան էր ժամանել նաեւ արգենտինեան «LA NACION» թերթի թղթակից Եւանգելինա Հիմիտեանը:
Նա Արգենտինայի Հայ Աւետարանչական եկեղեցու սպասաւոր Խորխէ (Հրայր) Հիմիտեանի դուստրն է: Բուէնոս Այրէսի արքեպիսկոպոս եղած ժամանակ կարդինալ Խորխէ Բերգոլիօն, որը 2013-ին Ֆրանցիսկոս Պապ հռչակւեց, ընկերութիւն էր անում Խորխէ Հիմիտեանի հետ:

Published in Հասարակական
Երեքշաբթի, 28 Յունիսի 2016 11:40

Ցտեսութիւն Մեսսի

ԱՄՆ-ում աւարտւեց «Copa America»-ի հերթական խաղարկութիւնը, որը նւիրւած էր մրցաշարի 100-ամեակին:
Եզրափակիչ հանդիպումում խաղադաշտ դուրս եկան գործող չեմպիոն Չիլլիի հաւաքականն ու Արգենտինայի ընտրանին: Խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակներն աւարտւեց ոչ-ոքի՝ 0-0 հաշւով:

Published in Մարզական

Ըստ «Agencia Prensa Armenia»-ի՝ մայիսի 31-ին տեղի է ունեցել նաեւ Էնտրէ Ռիոսի նահանգապետի տեղակալի, նահանգի սենատի նախագահ Ադան Ումբերտոյի, սենատոր Լուկաս Լարատէի, Սենատի իրաւական հարցերի կոմիտէի ղեկավարի հանդիպումը Հարաւային Ամերիկայում Հայ Դատի յանձնախմբի անդամներ Նիկոլա Սաբունչուեանի եւ Ջորջ Դոլմաջեանի հետ:

Published in Քաղաքական

Արգենտինայի նախագահ Մաուրիսիօ Մակրին ուղերձ է յղել Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարելիցի կապակցութեամբ: «Համոզւած եմ, որ միայն բարձր արժէքների եւ սկզբունքների յարգանքը պէտք է առաջնորդի մարդկանց իրենց կեանքերում, եւ դա էլ կը տանի խաղաղութեան ու անցեալի առերեսման»,- ինչպէս հաղորդում է «Արմէպրես»-ը՝ վկայակոչելով «prensaarmenia.com.ar»-ը, նշել է Մակրին:

Published in Հասարակական

«ESPN»-ը տեղեկացնում է, որ Արգենտինան եւ Ուրուգւայը մտադիր են 2030 թւականի ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան եզրափակիչ մրցաշարի անցկացման համատեղ յայտ ներկայացնել:
Երկու երկրներն էլ արդէն ունեն Աշխարհի առաջնութիւն ընդունելու փորձ:

Published in Մարզական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։