Հա

Մարզական

«ԱԼԻՔ» -  Ֆուտբոլի Հայաստանի հաւաքականի եւ Մաշհադի «Փադիդէ» թիմի պաշտպան Վարազդատ Յարոյեանն ընդգրկւել է Իրանի բարձրագոյն լիգայի 16-րդ տուրի խորհրդանշական հաւաքականում:

Ընտրութիւնը կատարել է «varzesh3.ir» կայքը:

Վարազդատ Յարոյեանի մասին կայքի փորձագէտը գրել է. «Վերջին խաղում, պահեստայինների նստարանին յայտնւելուց յետոյ, հայ պաշտպանը մրցաշրջանի երկրորդ կէսը մեկնարկեց թիմի հիմնական կազմում: Նա «Փադիդէ»-«Սեփահան» խաղում փայլուն խաղ ցուցադրեց մրցակցի չափազանց արագաշարժ յարձակւողների եւ կիսապաշտպանների դէմ պայքարում՝ թոյլ չտալով նրանց սպառնալ դարպասապահ Շահաբ Գորդանի պաշտպանած դարպասը: Մրցակիցը հեռահար 2-3 հարւածից բացի, չունեցաւ որեւէ այլ ռէալ հնարաւորութիւն»:

Կայքը նշում է, որ մեծ էր Վարազդատի դերակատարութիւնը՝ հզօր մրցակցից կորզած ոչ-ոքի արդիւնքում:

Published in Մարզական

Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը ծաւալուն հարցազրոյց է տւել ՀՖՖ-ի պաշտօնական կայքին: Հարցազրոյցը տեղի է ունեցել Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումից առաջ՝ Հայաստանի ազգային հաւաքականի մարզական հաւաքի ընթացքում, հետեւաբար չէր կարող ընդգրկել հարցեր հանդիպման մասին: Հենրիխը խօսել է կարիերայի տարբեր փուլերի, ազգային հաւաքականի եւ ակումբային գործերի մասին:

Published in Մարզական

Հայաստանի հաւաքականի լեգենդ Ռոման Բերեզովսկին, ով այժմ աշխատում է Մոսկւայի «Դինամօ»-ի մարզչական շտաբում, «armsport.am»-ի թղթակցի հետ զրոյցում խօսել է Հայաստանի ազգային ընտրանու վերջին հանդիպման, գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեանի, Հայաստանին օգնելու իր ցանկութեան մասին, գնահատել հաւաքականի դարպասապահ Արսէն Բեգլարեանի գործողութիւնները:

Published in Մարզական

Անգլիական «Մանչեսթըր Իւնայթեդ»-ի եւ Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի շուրջ ստեղծւած իրավիճակը շարունակում է անհանգստութեան մէջ պահել վերջնիս երկրպագուներին:
«armsport.am»-ի լրագրողները վերլուծել են Մխիթարեանի բաւարար խաղաժամանակ չստանալու պատճառները:

Published in Մարզական

Ֆուտբոլի Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանն իրականացրել է Արցախեան քառորեայ պատերազմում հերոսաբար զոհւած փոխգնդապետ Օննիկ Գրիգորեանի որդու՝ Յովիկի երազանքը:
«Նւիրենք նրանց հեքիաթ» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում իրականացւում են Արցախեան պատերազմի հերոսների երեխաների երազանքները:

Published in Մարզական

Հայաստանի ազգային հաւաքականի տպաւորիչ քամբեքը Մոնտենեգրոյի ընտրանու դէմ խաղում անտարբեր չի թողել միջազգային մամուլին: Հայաստանի հաւաքականի վերադարձի եւ ֆուտբոլային հետաքրքրութիւնը վերադարձնելու մասին գրել են միջազգային պարբերականները՝ նշելով, որ Հայաստանի այս հաւաքականը մի քանի շաբաթում կարողացաւ ամբողջովին կերպարանափոխւել:

Published in Մարզական

Մոնտենեգրոյի նկատմամբ տարած յաղթանակի արդիւնքում Հայաստանի հաւաքականը բաւականին վարկանիշային միաւորներ վաստակեց: Յիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին 270 միաւորով 125-րդն էր, իսկ այս յաղթանակից յետոյ միաւորները կը դառնան 412:

Published in Մարզական

Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեանը մոնտենեգրոյի նկատմամբ տօնած յաղթանակից յետոյ լրագրողների հետ զրոյցում կիսւեց տպաւորութիւններով: Ասուլիսի մեկնարկին, լրագրողները ծափահարութիւններով դիմաւորեցին նրան:

Published in Մարզական

Հայաստանի Ազգային հաւաքականի նախկին գլխաւոր մարզիչ Բեռնար Շալանդը, որն այս օրերին Հայաստանում է, ներկայ է եղել 2018 թւականի աշխարհի առաջնութեան ընտրական փուլի՝ Հայաստան-Մոնտենեգրօ խաղին: խաղից առաջ, Վ. Սարգսեանի անւան «Հանրապետական» մարզադաշտում հանդիպեցինք շւէյցարացի մասնագէտին:

Published in Մարզական

Ֆուտբոլի 2018 թւականի աշխարհի առաջնութեան ընտրական փուլում, նոր գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեանի գլխաւորութեամբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականը տարաւ իր առաջին յաղթանակը:
Սեփական յարկի տակ, Հայաստանի ընտրանին հիւրընկալել էր Մոնտենեգրոյի հաւաքականին, որը 3-րդ տուրից յետոյ գլխաւորում էր E խմբի մրցաշարային աղիւսակը:

Published in Մարզական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։