Հա

Մարզական

Հայաստանի ազգային հաւաքականի եւ «Մանչեսթըր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը նշանակւելու է ՀՀ-ում ԻՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրեց ԻՒՆԻՍԵՖ հայաստանեան գրասենեակի Հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսեանը, արարողութիւնը տեղի կունենայ նոյեմբերի 9-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի նիստերի դահլիճում:

Published in Մարզական

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականի նորանշանակ գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեանը ծաւալուն հարցազրոյց է տւել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտօնական կայքին՝ խօսելով ակումբներում եւ հաւաքականում իր կարիերայի, մարզչական գործունէութեան եւ Հայաստանի ազգային հաւաքականում իր ծրագրերի մասին:

Published in Մարզական

Հեղինակաւոր «ESPN» եւ «goal.com» պարբերականներն անդրադարձել են Հայաստանի ազգային հաւաքականի եւ «Մանչեսթըր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի՝ վերականգնւելուց յետոյ թիմի յայտացուցակում չյայտնւելու փաստին:

Published in Մարզական

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտօնական կայքը յայտնում է, որ Հայաստանի ազգային հաւաքականը գլխաւորելու է Արթուր Պետրոսեանը:
Արթուր Պետրոսեանը նոյեմբերի 1-ից ստանձնելու է Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզչի պարտականութիւնները:
Հայաստանի ազգային հաւաքականի նախկին յարձակւողը ներկայումս շւէյցարական «Ցիւրիխ 2»-ի մարզիչն է:

Published in Մարզական

Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի աւագ, անգլիական «Մանչեստըր իւնայտըդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի երկրպագուները պահանջում են ակումբի մարզիչ Ժոզէ Մոուրինեոյից խաղադաշտ դուրս բերել ֆուտբոլիստին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, սոցիալական ցանցերի օգտատէրերը համոզւած են, որ թիմն ունի նրա կարիքը եւ Մխիթարեանի շնորհիւ անգլիական ակումբը կը կարողանայ մեծ նւաճումներ ունենալ:

Published in Մարզական

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Վարուժան Սուքիասեանը հրաժարական ներկայացրեց:
Վերջին երկու տարիների ընթացքում երրորդ անգամ Հայաստանի հաւաքականը մնաց առանց գլխաւոր մարզչի: Եթէ նախորդ երկու դէպքերում Բեռնար Շալանդի եւ Սարգիս Յովսէփեանի հրաժարականների մէջ արտասովոր ոչինչ չկար, ապա այս անգամ ամէն ինչ աւելի քան տարօրինակ է:

Published in Մարզական

Վարուժան Սուքիասեանը պաշտօնապէս հեռացաւ Հայաստանի հաւաքականից: Անշուշտ սա սպասելի լուր էր դեռ Ռումինիայից կրած խայտառակ պարտութիւնից յետոյ: Լեհաստանի հետ որոշակի յուսադրող խաղն էլ չփրկեց նրան: Դեռ նշանակման ժամանակ նշել էինք, որ Վարուժան Սուքիասեանը շատ ռիսկային քայլի է գնացել եւ որ «խորտակւող նաւին» այլ ռեսուրսներ են պէտք: Նա աշխատեց հաւաքականում ընդամենը 10 ամիս 3 օր:

Published in Մարզական

Հոկտեմբերի 13-ի երեկոյեան ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Վարուժան Սուքիասեանը հրաժարական տւեց: 60-ամեայ մասնագէտն ընտրանու մարզչական ղեկը ստանձնել էր նախորդ տարւայ դեկտեմբերին:
Սուքիասեանի նորամուտը եղաւ Բելոռուսիայի հետ ընկերական խաղը, որը գոլազուրկ աւարտ ունեցաւ:

Published in Մարզական
Կիրակի, 09 Հոկտեմբերի 2016 11:40

Որակումը միանշանակ է՝ խայտառակութիւն

Երէկ՝ հոկտեմբերի 8-ին, ֆուտբոլի 2018 թւականի աշխարհի առաջնութեան ընտրական փուլի եւրոպական գօտում, Հայաստանի ազգային հաւաքականը Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ուժերը չափել էր Ռումինիայի ազգային ընտրանուն:
Շտապենք ասել, որ վերջին տարիների ընթացքում դժւար է յիշել որեւէ հանդիպում, որի ընթացքում ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականը ցուցադրած լինի նման անորակ, անատամ ու խայտառակ խաղ:

Published in Մարզական

Աշխարհի 2018 թւականի Ֆուտբոլի առաջնութեան ընտրական մրցաշարում, (սեպտեմբերի 4-ի երեկոյեան) իր պաշտօնական առաջին խաղում, Չեխիայի հաւաքականի հետ ընկերական խաղի պարտութիւնից յետոյ, Հայաստանի հաւաքականը սկսնակ ֆուտբոլիստների նման, անյաջող խաղով, 1-0 հաշւով պարտւեց Դանիայի ֆուտբոլի հաւաքականից:

Published in Մարզական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։