Հա

Մարզական

Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի աւագ, անգլիական «Մանչեստըր իւնայտըդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի երկրպագուները պահանջում են ակումբի մարզիչ Ժոզէ Մոուրինեոյից խաղադաշտ դուրս բերել ֆուտբոլիստին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, սոցիալական ցանցերի օգտատէրերը համոզւած են, որ թիմն ունի նրա կարիքը եւ Մխիթարեանի շնորհիւ անգլիական ակումբը կը կարողանայ մեծ նւաճումներ ունենալ:

Published in Մարզական

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Վարուժան Սուքիասեանը հրաժարական ներկայացրեց:
Վերջին երկու տարիների ընթացքում երրորդ անգամ Հայաստանի հաւաքականը մնաց առանց գլխաւոր մարզչի: Եթէ նախորդ երկու դէպքերում Բեռնար Շալանդի եւ Սարգիս Յովսէփեանի հրաժարականների մէջ արտասովոր ոչինչ չկար, ապա այս անգամ ամէն ինչ աւելի քան տարօրինակ է:

Published in Մարզական

Վարուժան Սուքիասեանը պաշտօնապէս հեռացաւ Հայաստանի հաւաքականից: Անշուշտ սա սպասելի լուր էր դեռ Ռումինիայից կրած խայտառակ պարտութիւնից յետոյ: Լեհաստանի հետ որոշակի յուսադրող խաղն էլ չփրկեց նրան: Դեռ նշանակման ժամանակ նշել էինք, որ Վարուժան Սուքիասեանը շատ ռիսկային քայլի է գնացել եւ որ «խորտակւող նաւին» այլ ռեսուրսներ են պէտք: Նա աշխատեց հաւաքականում ընդամենը 10 ամիս 3 օր:

Published in Մարզական

Հոկտեմբերի 13-ի երեկոյեան ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Վարուժան Սուքիասեանը հրաժարական տւեց: 60-ամեայ մասնագէտն ընտրանու մարզչական ղեկը ստանձնել էր նախորդ տարւայ դեկտեմբերին:
Սուքիասեանի նորամուտը եղաւ Բելոռուսիայի հետ ընկերական խաղը, որը գոլազուրկ աւարտ ունեցաւ:

Published in Մարզական
Կիրակի, 09 Հոկտեմբերի 2016 11:40

Որակումը միանշանակ է՝ խայտառակութիւն

Երէկ՝ հոկտեմբերի 8-ին, ֆուտբոլի 2018 թւականի աշխարհի առաջնութեան ընտրական փուլի եւրոպական գօտում, Հայաստանի ազգային հաւաքականը Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ուժերը չափել էր Ռումինիայի ազգային ընտրանուն:
Շտապենք ասել, որ վերջին տարիների ընթացքում դժւար է յիշել որեւէ հանդիպում, որի ընթացքում ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականը ցուցադրած լինի նման անորակ, անատամ ու խայտառակ խաղ:

Published in Մարզական

Աշխարհի 2018 թւականի Ֆուտբոլի առաջնութեան ընտրական մրցաշարում, (սեպտեմբերի 4-ի երեկոյեան) իր պաշտօնական առաջին խաղում, Չեխիայի հաւաքականի հետ ընկերական խաղի պարտութիւնից յետոյ, Հայաստանի հաւաքականը սկսնակ ֆուտբոլիստների նման, անյաջող խաղով, 1-0 հաշւով պարտւեց Դանիայի ֆուտբոլի հաւաքականից:

Published in Մարզական

Վարուժան Սուքիասեանի մարտավարութիւնը, ըստ էութեան, պարտւողական էր, քանի որ նման բարձր մակարդակի հանդիպումներում, երբ նպատակ է դրւում ընդամենը գնդակ բաց չթողնել, տեղի է ունենում հակառակը: Այդպէս էլ եղաւ: Հանդիպման 15-րդ րոպէին դանիացիներին յաջողւեց բացել հաշիւը: Վիկտոր Ֆիշերի հետ պատ խաղարկելուց յետոյ հիանալի դիրքում յայտնւեց Քրիստիան Էրիկսէնը եւ յստակ հարւածով գնդակն ուղարկեց ձախ ստորին անկիւնը:

Published in Մարզական
Հինգշաբթի, 08 Սեպտեմբերի 2016 09:30

Դանիա-Հայաստան. Հրաշք որոնելիս...

Ընդհանրապէս Հայաստանի հաւաքականի խաղային օրերը կարելի է սահմանել յիշելու օրեր: «ArmFootball»-ը մէկ այդպիսի լաւ շարք ունի. 30 տարի առաջ այս օրն «Արարատ»-ը յաղթեց ասենք «Պախտակոր»-ին, հաւաքականը 5 տարի առաջ այս օրը յաղթեց Չեխիային… ինչպէս էլ լինի, տարւայ ընթացքում 5-6 խաղի համար որեւէ համընկնում կը լինի:

Published in Մարզական
Երկուշաբթի, 05 Սեպտեմբերի 2016 11:50

Պարտութիւն՝ չափազանց չյուսադրող խաղով

Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականը պարտութեամբ մեկնարկեց աշխարհի 2018 թւականի առաջնութեան ընտրական մրցաշարում:
Ինչպէս տեղեկացնում է «sport.news.am»-ը՝ չեխերի դէմ օրեր առաջ կայացած ընկերական խաղի պէս, դանիացիների դէմ պայքարում էլ Հայաստանի ընտրանին պարտւեց չափազանց չյուսադրող խաղով:

Published in Մարզական

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականն ընկերական հանդիպման շրջանակում 0-3 հաշւով պարտւեց Չեխիայի ընտրանուն:
Օգոստոսի 31-ին Մլադա Բոլեսլաւի «Մեստսկի» ստադիոնում կայացած խաղի արդէն մեկնարկում՝ 5-րդ րոպէին չեխերը բացեցին հաշիւը. աչքի ընկաւ Կրէյչին:

Published in Մարզական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։