Հա

Մարզական

Հինգշաբթի, 21 Յունւարի 2016 10:20

«Բեշիկթա՞շ» թէ «Լեգիա»

«armsport.am»-ը յղում կատարելով թուրքական մի շարք լրատւամիջոցների («milliyet.com.tr», «fanatik.com.tr», «ntvspor.net») տեղեկացնում է, որ Մոսկւայի «Սպարտակ»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մօտ է «Բեշիկթաշ» տեղափոխւելուն:
Ըստ տարածւած տեղեկատւութեան՝ կողմերն արդէն համաձայնեցրել են խաղացողի տրանսֆերը, իսկ Օզբիլիսն այսօր մեկնելու է Ստամբուլ՝ թուրքական ակումբի հետ 4.5 տարւայ պայմանագիր կնքելու համար:

Published in Մարզական

Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի կիսապաշտպան եւ Դորտմունդեան թիմում խաղացող Հենրիխ Մխիթարեանն այցելել է Արաբկիր Բժշկական Համալիր՝ շնորհաւորելու այնտեղ գտնւող փոքրիկների Ամանորը: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ֆուտբոլիստը:

Published in Մարզական

Մոսկւայի «Սպարտակ»-ը եւ «Ռէալ Սոլթ Լէյք»-ը համաձայնութեան են հասել Հայաստանի հաւաքականի յարձակւող Իւրա Մովսիսեանի տեղափոխութեան հարցում,- հաղորդում է մոսկովեան ակումբի պաշտօնական կայքը:

Published in Մարզական

«goal.com»-ը ներկայացրել է 2015 թւականին ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստների տասնեակը, որում տեղ է գտել նաեւ Հայաստանի հաւաքականի եւ «Բորուսիա Դորտմունդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը՝ 18 գոլային փոխանցումով:

Published in Մարզական

Դեկտեմբերի 11-ին ՀՖՖ-ի Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ՀՖՖ-ի նախագահ Ռուբէն Հայրապետեանի նախագահութեամբ, աւարտւեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտէի նիստը, որի օրակարգում էր Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզչի նշանակման հարցը: ՀՖՖ-ի նախագահը Գործադիր կոմիտէին ներկայացրեց Երեւանի «Արարատ»-ի գլխաւոր մարզիչ Վարուժան Սուքիասեանի թեկնածութիւնը:

Published in Մարզական

Հայաստանի ազգային հաւաքականի «Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) երկրպագուների ֆան-շարժումը Վարուժան Սուքիասեանի՝ հաւաքականի մարզչի պաշտօնը ստանձնելուց յետոյ հանդէս է եկել յայտարարութեամբ:
«Վարուժան Սուքիասեանին՝ Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ նշանակելու հնարաւոր տարբերակի մասին մենք մտահոգութիւն էինք յայտնել դեռեւս շաբաթներ առաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ:

Published in Մարզական
Երկուշաբթի, 07 Դեկտեմբերի 2015 08:30

Թէ ով է իրական դաւաճանը

Եւրօ-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հաւաքականի անփառունակ ելոյթներից յետոյ, ֆուտբոլային կրքերը Հայաստանում դեռեւս չեն հանդարտւել: Յատկապէս՝ ընտրական փուլի վերջին խաղում՝ սեփական յարկի տակ Ալբանիայից կրած պարտութիւնից յետոյ, երկրպագուների կողմից քննադատութեան մեծ ալիք բարձրացաւ: Կրակն աւելի բռնկւեց, երբ սերբական մամուլը յայտնեց՝ իբրեւ խաղը վաճառւած է եղել Հայաստանի հաւաքականի կողմից:

Published in Մարզական

Ռուբէն Հայրապետեանի յայտարարութեանը միջազգային մամուլը անդրադարձաւ «Սա ուղղակի ռումբ է», «Պայթիւն պարզ երկնքում», նմանօրինակ ու նմանատիպ վերնագրերով: Գործին խառնւեցին նաեւ միջազգային իրաւաբաններ, որոնք խաղերի վաճառելու, առուծախի, պայմանաւորւած հանդիպումներ հետաքննելու մեծ փորձ ունեն:

Published in Հասարակական

Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի 9 առաջատար ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարեանը, Իւրա Մովսիսեանը, Արաս Օզբիլիզը, Ռոբերտ Արզումանեանը, Մարկոս Պիզելլին, Գէորգ Ղազարեանը, Գէորգ Գասպարովը, Կառլէն Մկրտչեանը ու Հրայր Մկոյեանը, «armfootball.com» եւ «news.am» կայքերի միջոցով ցանկացել են անդրադառնալ հայկական ֆուտբոլում տեղի ունեցած վերջին իրադարձութիւններին ու ՀՖՖ-ի նախագահի մամլոյ ասուլիսին:

Published in Դիտանկիւն

Ֆուտբոլն առանց երկրպագուների պատկերացնել պարզապէս հնարաւոր չէ: Ժամանակակից ֆուտբոլում երկրպագուները մեծ դեր ունեն: Հէնց նրանց պահանջով կարող են մեծ փոփոխութիւններ լինել թէ՛ մարզիչների, թէ' ֆուտբոլիստների, թէ՛ տոմսերի գների եւ մի շարք այլ հարցերում: Վերջիվերջոյ ֆուտբոլ խաղում են երկրպագուների համար, եւ հէնց երկրպագուներն են ցաւում եւ ուրախանում իրենց սիրելի թիմի պարտութիւններով կամ յաղթանակներով:

Published in Մարզական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։