Հա

Մարզական

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Գէորգ Ղազարեանը համալրել է պորտուգալական «Մարիտիմու» թիմի կազմը:
Հայ կիսապաշտպանը «Մարիտիմու»-ին միացել է ազատ գործակալի կարգավիճակով եւ այդ թիմի հետ կնքել է 3 տարւայ պայմանագիր: Պորտուգալական այս ակումբը 34 հանդիպումից յետոյ 44 միաւորով 9-րդ տեղն է:

Published in Մարզական

«Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Իւրան չի միանայ մեզ: Մենք զրուցել ենք, հիմա նրան ամէն ինչ բաւարարում է «Սպարտակում»: Թիմի մարզչական շտաբում վերադասաւորումներ են կատարւել, եւ նոր գլխաւոր մարզիչ Ալենիչեւը ցանկութիւն է յայտնել, որ Իւրան մնայ մոսկովեան թիմում: Ես ուրախ եմ նրա համար, որովհետեւ իրեն այնտեղ լաւ է զգում: Բայց, ցաւօք, նրանից չլսեցի այն պատասխանը, որն ակնկալում էի»,- ասել է Բայբէլը:

Published in Մարզական
Երեքշաբթի, 31 Մարտի 2015 12:40

Շալանդը հրաժարական տւեց

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Բեռնար Շալանդը, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատւիրակութեան հետ յատուկ չւերթով Ալբանիայից վերադարձաւ Երեւան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ֆեդերացիայի նախագահ Ռուբէն Հայրապետեանն ընդունել է այն:

Published in Քաղաքական

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականը Եւրոպայի 2016 թւականի առաջնութեան ընտրական փուլի Ալբանիայի հետ արտագնայ խաղում պարտւեց 2:1 հաշւով:
Հանդիպման մեկնարկից 3 րոպէ անց Հենրիխ Մխիթարեանն անօրինակ, հրաշալի անցումից յետոյ գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ Իւրա Մովսիսեանը գնդակն ուղարկեց Ալբանիայի դարպասը:

Published in Մարզական

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Իւրա Մովսիսեանը երկարացրեց պայմանագիրը Մոսկւայի «Սպարտակ»-ի հետ:
Այսօր շատ կարեւոր օր է ինձ համար: Երբ տեղափոխւում էի «Սպարտակ» գիտէի, որ այն լաւագոյն ակումբներից մէկն է: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ իմ մօտ ապագան կապել հէնց նրա հետ: Հասկանալի է, որ շատ խօսակցութիւններ կային իմ հնարաւոր հեռանալու մասին, սակայն դրանցից ոչ մէկը ճիշտ չէ:

Published in Մարզական

Հայաստանի ազգային հաւաքականի եւ Մոսկւայի «Դինամօ»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին յայտնւել է Եւրոպայում ամենաշատ 11-մետրանոցներ յետ մղած դարպասապահների թւում: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով ԻՒԻՖԱ-ի պաշտօնական կայքը, Հայաստանի ազգային հաւաքականի դարպասապահը ցանկում հինգերորդն է:

Published in Մարզական

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը ճանաչւեց Հայաստանի 2014 թւականի լաւագոյն ֆուտբոլիստ եւ արժանացաւ «Ոսկէ գնդակ»-ին: Նա հաւաքեց 215 միաւոր, երկրորդ տեղում ազգային հաւաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին է՝ 96 միաւորով եւ եռեակի վերջում Ռոբերտ Արզումանեանն է՝ 59 միաւորով: Առաջին տեղի համար Մխիթարեանը կը ստանայ չորս միլիոն դրամ:

Published in Մարզական

Հայաստանի ազգային թիմի եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարեանը յայտնւել է անգլիական «The Guardian» պարբերականի տարւայ 100 լաւագոյն ֆուտբոլիստների թւում: 

Published in Մարզական

«Յոյս ունեմ վնասւածքից աւելի ուժեղ կը դառնամ: Վստահ եմ, որ 2015 թւականը յաջողակ է լինելու մեր թիմի համար, եւ ես ամէն բան կանեմ, ինչ կախւած է ինձանից՝ բոլորիդ երջանկացնելու համար»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ, ֆէյսբուքի իր էջում գրել է Հ. Մխիթարեանը:

Published in Մարզական

Եւրօ-2016-ի ընտրական փուլի շրջագծում Պորտուգալիայի ազգային խումբը Ֆարօ քաղաքի «Ալգարւէ» մարզադաշտում հիւրընկալելով Հայաստանի ազգային ընտրանուն, Կրիշտիանու Ռոնալդուի միակ գնդակի շնորհիւ առաւելութեան հասաւ՝ Պորտուգալիա-Հայաստան 1-0:
Մեկնարկային 10 րոպէների ընթացքում Հայաստանի հաւաքականն ամբողջ կազմով պաշտպանւում էր:

Published in Մարզական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ