Հա

Մարզական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը պաշտօնական այց կատարեց Գերմանիա` ԵՄ-ի առանցքային երկիր: Ընդհանուր առմամբ, Փաշինեանի այցը յագեցած էր եւ լաւ մշակւած:

Published in Միջազգային

ՀՀ վարչապետը յունւարի վերջին, Գերմանիա պաշտօնական այցի ընթացքում Քեօլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը յայտարարել է մէկ ամիս անց՝ փետրւարի 27-ին Իրան պաշտօնական այց կատարելու մասին, իսկ դա ինքնին ուշագրաւ է եւ կարեւորութիւն է հաղորդում Հայաստանի վարչապետի իրանական այցին:

Published in Դիտանկիւն

Ռազմական փորձագէտ, «Razm.info» կայքի համակարգող Կարէն Վրթանէսեանի խօսքով՝ «SU-30SM» աւիացիոն կործանիչների ձեռքբերումը, արդիւնաւէտ օգտագործման դէպքում, Ադրբեջանի հետ սպառազինութեան ոլորտում բալանսը ապահովում է:

Ռուսաստանի փոխարտգործնախարարը Հայաստան էր եկել երկօրեայ այցով, սակայն յատկանշական է, որ մօտ կէս օր նա անցկացրել է` զրուցելով իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականեանի հետ։

Վերջին շրջանին Ազրպէյճան-Իրան քաղաքական մերձեցումը դուռ բացաւ որոշ մտահոգութիւններու: Դիմատետրի վրայ եղան զանազան մեկնաբանութիւններ: Շատեր ընդգծեցին, որ Ազգային ժողովին մէջ Իրանի մասին կատարուած անհիմն արտայայտութիւնները (որակելով Իրանը իբրեւ բռնատիրական երկիր) պատճառ դարձան, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը վերատեսութեան ենթարկէ իր յարաբերութիւնը Երեւանի նոր իշխանութիւններուն հետ:

«Իրատես»-ը զրուցել է քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանի հետ ստեղծւած քաղաքական իրավիճակի ու դրանից բխող հետեւանքների, ԼՂ խնդրի, Արցախ-Հայաստան յարաբերութիւնների մասին:

Դաշնակցական հրապարակագիր Վաչէ Բրուտեանը մտահոգ է հայ մամուլի առջեւ այսօր ծառացած օրախնդիր մարտահրաւէրներով, որոնք թելադրւած են Հայաստանի քաղաքական կեանքում կատարւած տեղաշարժերով եւ ունեն համահայկական բնոյթ:

Իրանագէտ Վարդան Ոսկանեանի խօսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանի պաշտօնական գալիք այցը Իրան ինքնին դրական ուղերձ է: Նա «Tert.am»-ի հետ զրոյցում նշեց, որ բարձր մակարդակով հանդիպումները Հայաստանի եւ Իրանի բարձրագոյն ղեկավարների միջեւ կարող են դրական լիցք հաղորդել հայ-իրանական յարաբերութիւններին, որոնք Հայաստանում ներքաղաքական պատճառներով որոշակի դադար էին արձանագրել:

«Tert.am»-ը «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր եւ խորհրդի անդամ Աւետիք Չալաբեանի հետ խօսել է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին ուղղւած արձագանքի վերաբերեալ: Նրա խօսքով՝ յայտարարութիւնն ուղղւած էր ներքին լսարանին:

«SU-30SM»-ն որսացող կործանիչ է, որն ունի ոչ միայն օդային, այլեւ՝ ցամաքային թիրախները խոցելու կարողութիւն: Այս մասին «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց ռուսաստանցի ռազմական փորձագէտ Վլադիմիր Եւսէեւը՝ նշելով, որ սա կարեւոր ձեռքբերում է Հայաստանի ռազմաօդային ուժերի համար: Ըստ նրա՝ սա որակական հակակշիռ է ադրբեջանական ռազմաօդային ուժերին եւ փոխում է իրավիճակը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։