Հա

Մարզական

ԻՌՆԱ-ն տեղեկացնում է, որ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի երիտասարդականի բաժնի պետը յայտնել է, որ Իտալիայում մարզումների ժամանակ Իրանի մինչեւ 20 տարեկանների հաւաքականը կարող է խաղալ Ամերիկայի հաւաքականի դիմաց: Նասեր Շաֆաղը յայտնել է, որ այս մասին ամերիկացիների հետ կար նախօրօք ձեռք բերւած պայմանաւորւածութիւն, եւ մենք սպասում էինք արտգործնախարարութեան հաստատմանը, սակայն ամերիկացիները շտապեցին յայտարարել այդ մասին:

Published in Մարզական

Այսօր սպասւում է ՖԻՖԱ-ի նախագահի այցը՝ Իրան:
Սեպ Բլաթէրը Թեհրան կը ժամանի ֆուտբոլին նւիրւած գիտաժողովին մասնակցելու նպատակով: ՖԻՖԱ-ի նախագահը, այցի նախօրէին գիտաժողովին յղած իր պատգամով շնորհաւորել էր Իրանի ֆուտբոլի ֆեդերացիային գիտաժողովի կազմակերպման առիթով եւ ընդգծել, որ նման համագումարներով է նաեւ, որ կարելի է նւազագոյնի հասցնել ֆուտբոլում հնարաւոր վնասւածքները, միաժամանակ բարձրացնելով արդիւնաւէտութիւնը:

Published in Մարզական
Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2013 11:20

ԹՈՒՐՔԻԱ - Ֆուտբոլը՝ Թուրքիայում

Թուրքիայի հասարակութեան կիրքը ֆուտբոլի նկատմամբ յայտնի է թէ՛ Թուրքիայից ներս, եւ թէ՛ դրա սահմաններից դուրս: Ֆուտբոլը հասարակական մեծ ու հսկայ ուժ է այդ երկրում: Ֆուտբոլը ազդեցիկ ուժ է այդ երկրի քաղաքական կեանքում, ուժ է Թուրքիայի մոդեռնացման գործընթացում եւ ուժ է ազգային-էթնիկ հարցերը լուծելու խնդրում (այս յօդւածով չենք անդրադառնում Թուրքիայի ֆուտբոլի ասպարէզում եղած զեղծարարութիւններին ու կաշառակերութիւններին):

Published in Քաղաքական

Հոկտեմբերի 21-ին, Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) պաշտօնական կայքին յայտնել է, որ նոր ընտրական փուլում ինքը չի գլխաւորելու Հայաստանի ազգային հաւաքականը: Այս մասին տեղեկացնում է «armsport.am»-ը:

Published in Մարզական
Կիրակի, 13 Հոկտեմբերի 2013 12:20

Հայաստան - Բուլղարիա՝ 2-1

Հոկտեմբերի 11-ին, 2014 թւականի ֆուտբոլի աշխարհի առաջնութեան ընտրական փուլի շրջանակում, Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականը Երեւանի Հանրապետական մարզադաշտում հիւրընկալեց Բուլղարիայի ազգային հաւաքականին: Ամբողջ խաղն անցաւ հաւասար, լարւած եւ դիտարժան պայքարով: Առաջին խաղակէսի 44-րդ րոպէում Արազ Օզբիլիսի հետ պայքարում բուլղարացիների պաշտպան Իւան Բուդրովը վերջին յոյսի կանոնների խախտում թոյլ տւեց, եւ հեռացւեց խաղադաշտից:

Published in Մարզական

Երէկ՝ սեպտեմբերի 14-ին, մեկնարկեց Բունդեսլիգայի 5-րդ տուրը: «Սիգնալ Իլունա պարկ» մարզադաշտում առաջատար «Բորուսիա Դորտմունդ»-ը հիւրընկալեց «Համբուրգ»-ին: Խաղն անցաւ դեղնա-սեւաւունների բացայայտ առաւելութեամբ, նրանց յաջողւեց խոշոր՝ 6-2 հաշւով ջախջախել մրցակցին: Ինչպէս նախորդ խաղում, այս խաղում եւս իր աչք շոյող խաղով փայլատակեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի առաջատար Հենրիխ Մխիթարեանը:

Published in Մարզական
Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2013 13:40

Հայաստան-Դանիա՝ 0-1

2014 թւականի ֆուտբոլի աշխարհի առաջնութեան ընտրական փուլի շրջագծում երէկ՝ սեպտեմբերի 10-ին, Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականը հիւրընկալեց Դանիայի հաւաքականին: Առաջին խաղակէսը գոլազուրկ ստացւեց: Երկրորդ խաղակէսում Հայաստանի հաւաքականն ակտիւ գրոհում էր, սակայն վերջին հարւածը այդպէս էլ չէր ստացւում, զգացնել էր տալիս մի քանի առանցքային խաղացողների բացակայութիւնը:

Published in Մարզական

Հայաստանի հաւաքականի փոխաւագ, ղազախական «Ակտոբէ»-ի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանեանը, 2014 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնութեան ընտրական փուլի Չեխիայի դէմ տօնած արտագնայ յաղթանակից յետոյ (2-1), համոզմունք է յայտնել, որ հայկական ընտրանին պահպանում է մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարաւորութիւնները:

Published in Մարզական

Սեպտեմբերի 6-ին, Հայաստանի ազգային հաւաքականը, Պրագայում, 2-1 հաշւով առաւելութեան հասաւ Չեխիայի հաւաքականի նկատմամբ: Միջազգային տարբեր լրատւամիջոցները բաւական ջերմ ու բուռն արձագանգեցին հայկական հաւաքականի այդ յաջողութեանը: Ստորեւ ներկայացնում ենք արտասահմանեան մամուլի հրապարակումներից որոշ պատառիկներ.

Published in Մարզական
Շաբաթ, 07 Սեպտեմբերի 2013 12:00

Չեխիա-Հայաստան՝ 1-2

Ֆուտբոլի աշխարհի 2014 թւականի ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականը Պրագայում յաղթեց Չեխիայի հաւաքականին: Հանդիպման մեկնարկում տպաւորութիւն էր ստեղծւել, որ Վարդան Մինասեանի սաները չեն գտնում իրենց խաղը, իսկ չեխերը խաղում են առաջին համարով: Սակայն, խաղի 31-րդ րոպէին կազմակերպւած հակագրոհներից մէկի ժամանակ Կառլէն Մկրտչեանը 30 մետր հեռաւորութիւնից ձախ ոտքի ուժգին հարւածով գրաւեց Պետր Չեխի պաշտպանած դարպասը:

Published in Մարզական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։