Հա

Մարզական

Ցիւրիխում տեղի է ունեցել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի ընտրութիւնները: Ղեկավար պաշտօնի համար պայքարել են գործող նախագահ Եօզէֆ Բլատերը եւ Յորդանանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ալի բին Ալ Հուսէյնը:
ՖԻՖԱ-ի 209 անդամներից 206-ը մասնակցել են քւէարկութեանը: Առաջին փուլում՝ Բլատերի օգտին քւէարկել են 133 երկրի ներկայացուցիչ, իսկ Ալ Հուսէյնի օգտին՝ 73:

Published in Մարզական

Երեւանի լեգենդար «Արարատ» ֆուտբոլային ակումբը տօնում է հիմնադրման 80-ամեակը:
1935 թւականի մայիսի 10-ին հիմնադրւած ակումբն իր պատմութեան առաջին տարիներին կրել է «Սպարտակ» եւ «Դինամօ» անւանումները, իսկ 1963-ին վերջնականապէս անւանափոխւել է «Արարատ»-ի:

Published in Մարզական

Քաղաքի գլխաւոր մարզադաշտում քիչ յետոյ տեղի պիտի ունենայ ֆուտբոլի մրցութիւն՝ աշխարհում յայտնի դարձած եւ ճանաչւած «Սուտ» եւ «Ճշմարիտ» խմբերի միջեւ: Ճիշտ է, այս երկու խմբերը յաճախ են մրցում միմեանց հետ, եւ միշտ էլ յաղթող է ճանաչւում «Սուտ»-ը, սակայն հետաքրքիր է, որ այս անգամ «Ճշմարիտ» խումբը՝ իր լաւագոյն խաղացողներով որոշել է գոնէ առաջին անգամը լինելով, ծունկի բերել նրան:

Published in Այլ

Հ. Մ. «Արարատ» Կ.-ի պատանեկան եւ երիտասարդական ֆուտբոլի խմբերը, ուրբաթ 2015 թ.-ի փետրւարի 13-ին, Թեհրանի 2-րդ կարգի ֆուտբոլի լիգայի մրցութիւնների շարանում «Արարատ» մարզաւանում յաղթանակ են տարել հետեւեալ արդիւնքներով՝
«Արարատ պատանեկան»՝ 2 - «Թոհիդ»՝ 0

Published in Մարզական

Աւստրալիայի ֆուտբոլի ազգային հաւաքականը նւաճեց Ասիայի չեմպիոնի կոչումը: Երէկ՝ յունւարի 31-ին Սիդնէյի «ANZ» մարզադաշտում տեղի ունեցաւ Ասիայի ֆուտբոլի առաջնութեան եզրափակիչ խաղը:
Խաղադաշտ դուրս եկան Աւստրալիայի եւ Հարաւային Կորէայի ֆուտբոլի ազգային հաւաքականները: 

Published in Մարզական

Երէկ՝ յունւարի 23-ին, կայացան Ասիայի ֆուտբոլի գաւաթի 1/4-րդ եզրափակչի վերջին երկու հանդիպումները:
Կանբերայում, խաղադաշտ դուրս եկան Իրանի եւ Իրաքի ֆուտբոլի ազգային հաւաքականները: Հէնց սկզբից նշենք, որ խաղի ընթացքը վճռեց աւստրալացի մրցավարի ճակատագրական սխալը: Դեռեւս խաղի նախօրէին փորձագէտները մտահոգութիւն էին յայտնել, որ Բենջամին Վիլիամզը չի կարող յարմար ընտրութիւն լինել այս զգայուն խաղի համար:

Published in Մարզական

Տեղեկացնում ենք, որ թւականիս ուրբաթ յունւարի 23-ին ժամը 14:00-ին «Արարատ» մարզաւանում տեղի է ունենալու Թեհրանի Բ լիգայի երիտասարդական (تیم جوانان) ֆուտբոլի մրցումը՝ «Արարատ»-«Սաբա» թիմերի միջեւ:

Published in Մարզական

Երէկ՝ յունւարի 19-ին, Աւստրալիայի Բրիսբէն քաղաքում տեղի ունեցաւ Ասիայի ֆուտբոլի գաւաթի խմբական մցաշարի 3-րդ ենթախմբի վերջ տուրի՝ Իրան-Արաբական Միացեալ Էմիրութիւններ (ԱՄԷ) հանդիպումը:
Նախորդ երկու խաղերում, յաղթելով իրենց մրցակիցներին՝ Բահրէյնին եւ Կատարին, Իրանին եւ ԱՄԷ-ին յաջողւել էր նւաճել 1/4-րդ եզրափակչի ուղեգիրը: Խաղը կարեւոր էր նրանով, որ որոշելու էր ենթախմբի մրցաշարային աղիւսակի դասաւորութիւնը:

Published in Մարզական

Տօնական օրերին յաջորդող առիթներից ամենագունեղը կարող է դառնալ Թեհրանի Ա կարգի լիգայի եզրափակիչ դուրս եկած «Արարատ»-ի սպասւող յաղթանակը:

Խաղը, որտեղ «Արարատ»-ն անց է կացնելու իր եզրափակիչ հանդիպումը՝ Բ ենթախմբի առաջատար՝ «Շահրդարի Ղոդս»-ի դիմաց, տեղի կունենայ ուրբաթ, յունւարի 9-ին, ժամը 14:30-ին, «Արարատ» մարզաւանում:

Published in Մարզական

Ֆուտբոլի Թեհրանի Ա կարգի լիգայի 7-րդ շաբաթւայ աւարտին «Արարատ»-ը սեփական դաշտում հիւրընկալելու է «Փույա-Նէըմաթաբադ» թիմին, որն ի դէպ մրցաշարային աղիւսակում այնքան էլ բարւոք վիճակում չէ:

Published in Մարզական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։