Հա

Մարզական

Տեղեկացնում ենք, որ թւականիս ուրբաթ յունւարի 23-ին ժամը 14:00-ին «Արարատ» մարզաւանում տեղի է ունենալու Թեհրանի Բ լիգայի երիտասարդական (تیم جوانان) ֆուտբոլի մրցումը՝ «Արարատ»-«Սաբա» թիմերի միջեւ:

Published in Մարզական
Երեքշաբթի, 20 Յունւարի 2015 12:20

Աւստրալիա 2015.- Իրանը՝ 1/4-րդ եզրափակչում

Երէկ՝ յունւարի 19-ին, Աւստրալիայի Բրիսբէն քաղաքում տեղի ունեցաւ Ասիայի ֆուտբոլի գաւաթի խմբական մցաշարի 3-րդ ենթախմբի վերջ տուրի՝ Իրան-Արաբական Միացեալ Էմիրութիւններ (ԱՄԷ) հանդիպումը:
Նախորդ երկու խաղերում, յաղթելով իրենց մրցակիցներին՝ Բահրէյնին եւ Կատարին, Իրանին եւ ԱՄԷ-ին յաջողւել էր նւաճել 1/4-րդ եզրափակչի ուղեգիրը: Խաղը կարեւոր էր նրանով, որ որոշելու էր ենթախմբի մրցաշարային աղիւսակի դասաւորութիւնը:

Published in Մարզական

Տօնական օրերին յաջորդող առիթներից ամենագունեղը կարող է դառնալ Թեհրանի Ա կարգի լիգայի եզրափակիչ դուրս եկած «Արարատ»-ի սպասւող յաղթանակը:

Խաղը, որտեղ «Արարատ»-ն անց է կացնելու իր եզրափակիչ հանդիպումը՝ Բ ենթախմբի առաջատար՝ «Շահրդարի Ղոդս»-ի դիմաց, տեղի կունենայ ուրբաթ, յունւարի 9-ին, ժամը 14:30-ին, «Արարատ» մարզաւանում:

Published in Մարզական

Ֆուտբոլի Թեհրանի Ա կարգի լիգայի 7-րդ շաբաթւայ աւարտին «Արարատ»-ը սեփական դաշտում հիւրընկալելու է «Փույա-Նէըմաթաբադ» թիմին, որն ի դէպ մրցաշարային աղիւսակում այնքան էլ բարւոք վիճակում չէ:

Published in Մարզական

ՑԵՍԿԱ - Մանչեստըր Սիթի՝ 2-2
Ռոմա - Բայեռն Միւնխէն՝ 1-7
ԱՊՕԷԼ - ՊՍԺ՝ 0-1
Բարսելոնա - Այաքս՝ 3-1
Շալկէ 04 - Սպորտինգ Լիսբոն՝ 4-3
Չելսի - Մարիբոր՝ 6-0
ԲԱՏԷ - Շախտիոր՝ 0-7

Published in Մարզական

Հինգշաբթի, հոկտեմբերի 9-ին «Արարատ» մարզաւանում տեղի ունեցաւ «Արարատ»-«Էսթեղլալ» (ընտրանին) ընկերական հանդիպում, որի ընթացքում իրենց խփած 7 գոլով «Արարատ»-ի տղաներին յաջողւեց արթնացնել արդէն նոստալգիա դարձած «նարնջագոյնների» փայլը՝ կանաչ գորգի վրայ:

Published in Մարզական
Երեքշաբթի, 07 Հոկտեմբերի 2014 12:50

Յաղթական երթի ակնկալիքով...

Առաջիկայ հինգշաբթի, հոկտ. 9-ին «Արարատ» մարզաւանում կայանալու է ընկերական- բարեկամական ֆուտբոլի մրցութիւն՝ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի թիւ 1 երէց խմբի եւ հանրայայտ «Էսթեղլալ»-ի միջեւ:
Ընկերական-բարեկամական սոյն մրցութիւնը ինչ-որ առումով մեկնարկային սկիզբ է մեր բոլորի սիրելի «Արարատ»-ի համար, երբ երկար ընդմիջումներից յետոյ, այժմ որպէս երէց հաւաքական խումբ՝ վերստին մրցասպարէզ է իջնում: 

Published in Դիտանկիւն

Հինգշաբթի, հոկտ. 9-ին, կ. յ. ժամը 4-ին, «Արարատ» մարզաւանում

Published in Մարզական

Թիմ Ջանիգընը ստեղծել է գնդակ, որն անհնար է ծակել կամ այլ կերպ վնասել։
2006 թւականին լուրերով նա տեսնում է, թէ ինչպէս են Դարֆուրում երեխաները խաղում աղբից պատրաստւած գնդով, որը փաթաթւած է եղել պարաններով,- գրում է «news.yahoo.com»-ը։
Նա այնքան է ազդւել այդ տեսարանից, որ սկսել է աշխատել նոր տեսակի գնդակի ստեղծման վրայ, որն անհնար կը լինի ծակել կամ որեւէ այլ կերպ վնասել:

Published in Այլ

Արդէն ամիսներ է, որ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Ֆուտբոլի յանձնախմբի նախաձեռնութեամբ սկսւել են «Արարատ»-ի Երէց խմբի նախապատրաստական փորձերը, խմբի գլխաւոր մարզիչ՝ Մասիս Յակոբեանի եւ օգնականներ՝ Էդմոնդ Բազիկի, Ֆրէդ Մելիքեանի եւ «Արարատ»-ի վաստակաւոր դարպասապահներ՝ Վազգէն Սաֆարեանի եւ Հենրիկ Ազարեանի վերահսկողութեամբ, որին մասնակցում են շուրջ 25 ֆուտբոլիստներ:

Published in Մարզական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։