MENU
Իսլ. խորհրդարանի պատգամաւորները նախապատրաստում են օրէնքի նախագիծ, որը կոչւած է հակադարձելու ԱՄՆ-ի Սենատի հակաիրանական, թշնամական գործողութիւններին: Այս մասին յայտարարել է Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքական հարցերով յանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին:
Յեղափոխական լինել, նշանակում է մեկուսացնել ԱՄՆ-ին: Դատական ուժի խորհրդաժողովի ժամանակ հնչեցրած իր ելոյթում, ասել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
Եթէ Խորհրդային Միութեան, Հարաւսլաւիայի Հանրապետութիւնների, վերջապէս՝ Կոսովոյի անկախութիւնների շքերթն Արամ Աբրահամեանի ժամանակներում եղած չլինէր, ես կը մտածէի, որ յարգարժան մտաւորականը միայն գրքերից գիտի, թէ ինչպէս են ազգերն անկախութիւն ձեռք բերում: Պարոն Աբրահամռան, կը ներէք իհարկէ, բայց 18-19 թւերին երկիրը թուրք ու այլազգի բաշիբոզուկներից մաքրելը, լեռնային բնակավայրերը աւազակներից պաշտպանելը, կարգուկանոն հաստատելը, ցաքուցրիւ ժողովրդի մէջ պետական մտածողութիւն սերմանելը «աւազակապետական դրսեւորումներ» չեն: Վարժ գրելը, պատկերացրէք, սովորելու բան է, բայց Դուք փորձէք գնահատական տալ պետութեան հիմնադրին, որը մեռնում է տիֆից, որովհետեւ չէր խորշում շփւել երկիր լցւած իր գաղթական հայրենակիցների հետ:
պէտք է արձանագրել, որ պատմութեան առաջ մեղք գործած կը լինենք եթէ մայիս քսանութ, Սարդարապատ ու Բաշ Ապարան, Արամ Մանուկեան, Դրօ, Նժդեհ, Իսահակեան ու Ահարոնեան, Վարուժան ու Բակունց անունները համարենք մէկ կուսակցութեան սեփականութիւնը: Բոլոր այդ արժէքները պատկանում են հայ ժողովրդին: Բայց փաստենք նաեւ, որ Դաշնակցութիւն կուսակցութիւնը այս բոլորի առանցքում եղել է այն գործիքը, որն ապահովել է ազգի եւ պետականութեան վերածնութեան հնարաւորութիւնը: Համաձայն Նժդեհի հետեւեալ բանաձեւման. «Կուսակցութեանս հետ, բայց ազգիս համար»:
Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի ղեկավարները Սպիտակ տան, Պետքարտուղարութեան եւ Կոնգրեսի անդամների հետ մէկշաբաթեայ խորհրդակցութիւնների ընթացքում անդրադարձել են ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ համագործակցութեան աւելի լայն հնարաւորութիւններին, քննարկել օտարերկրեայ օգնութեան ընդլայնմանը, ադրբեջանական ագրեսիայի վերահսկմանը, Հայոց Ցեղասպանութեան հարցով արդարութեան հաստատմանը վերաբերող հարցեր:
Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու հաւատքի մեծագոյն վկայուհիներից եւ նահատակներից՝ Սրբոց Հռիփսիմեանց կոյսերի տօնը այս տարի էլ հանդիսաւորապէս յիշատակւեց ու տօնւեց Ղազւին քաղաքի Ս. Հռիփսիմէի անունը կրող եկեղեցում:
Երէկ՝ յուլիսի 1-ին, Թեհրանի «Վահդաթ» դահլիճում տեղի է ունեցել իրանահայ ճանաչւած կոմպոզիտոր եւ խմբավար Սերժիկ Միրզայեանի ղեկավարած «Միրզայեան» երգչախմբի եւ օրկեստրայի համերգը:
Յուլիսի 19-29-ն ընկած ժամանակահատւածում Արցախի Ազգային ժողովն ընտրելու է Հանրապետութեան նախագահին: Իշխող՝ «Արցախի ժողովրդավարական» կուսակցութիւնն (ԱԺԿ) այդ պաշտօնում առաջադրելու է գործող նախագահ Բակօ Սահկեանի թեկնածութիւնը: