Հա

PDF

Items filtered by date: Երկուշաբթի, 19 Մարտի 2018 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
%PM, %19 %486 %2018 %14:%Մրտ

19 մարտի 2018

Published in PDF

Սիրելի ընթերցողներ,

Նոռուզի արձակուրդների առիթով, կայքը չի աշխատելու մարտի 20-ից մինչ մարտի 26-ը, իսկ մարտի 27-ից մինչ ապրիլի 2-ը կը թարմացւի մասնակիօրէն:

Published in Թեհրան

Այսօրւայ թիւով (22984) «Ալիք»-ը փակում է իրանական 1396 (2017-18) թւականի իր գործունէութիւնը, միաժամանակ բոլորելով հրատարակման 87-րդ տարին՝ 22 մարտ 2018 թ.: Ահա, եւս 16 համար, ու «Ալիք»-ը 23000-րդ անգամը լինելով՝ բախելու է իր ընթերցողի դուռը… ընթերցող, որի բարոյա-նիւթական աջակցութեան շնորհիւ էլ կանգուն է վաղեմիութեան առումով Իրան երկրի 2-րդ օրաթերթը:

Published in Խմբագրական

Հայաստանի առաջին հանրապետութեան 100-ամեակի առիթով կազմակերպւած է համաժողով 21-23 մարտ 2018 թւին Մեծի Տանն Կիլիկոյ կաթողիկոսութեան նստավայր Անթիլիասում, հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի:

Published in Թեհրան

Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի դատական գործի վերաբերեալ թերթս, հինգշաբթի՝ մարտի 15-ին հրապարակեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետի հետ զրոյցը, որով շօշափւեցին մի շարք հարցեր, կապւած տեղի ունեցած հանդիպումների մասին: Ռոբերտ Բեգլարեանը զրոյցի ընթացքում նշել էր, որ հանդիպումներն ու նամակագրութիւնները տեղի են ունեցել խորհրդարանում իրանահայ պատգամաւորների համադրութեամբ ու անմիջական ջանքերով:

Published in Թեհրան

22-ամեայ պաշտպան Ժոաօ Ժորդի Մոնրօ Արարատը, որը հանդէս է գալիս կոլումբական «Բոյակա Չիկօ» ակումբում, չի միանայ Հայաստանի ազգային հաւաքականին:

Published in Մարզական

Խորհրդարանը պէտք է թափանցիկ լինի բոլոր խմբակցութիւնների եւ երկրի քաղաքացիների համար: Այս մասին մարտի 19-ին ՀՀ ԱԺ պետաիրաւական եւ մարդու իրաւունքների հարցերի մշտական յանձնաժողովի նիստում ԱԺ կանոնակարգում փոփոխութիւններ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:

Այսօր, եթէ Արցախի Հանրապետութեան նախագահը այցելում է Վաշինգտոն, դրանում մեծ ներդրում ունի Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը։ Եթէ մի քանի տարի առաջ Ամերիկայում Արցախի բարեկամները Արցախի Հանրապետութեան նախագահին խորհուրդ էին տալիս, որ ձեր ներկայութիւնը ցանկալի չի, օգտակար չի, արդիւնաւէտ չի, եւ մի քանի տարի յետոյ փաստ է արձանագրւում, որ Արցախի Հանրապետութեան նախագահը ոչ միայն այցելում է ԱՄՆ մայրաքաղաք, այլ օրէնսդիր կառոյցի շէնքում ելոյթ է ունենում, դա արդէն փոփոխութիւն է ենթադրում։ 

«Արցախի Հանրապետութեան պատւիրակութեան այցն Ամերիկայի Միացեալ Նահանգներ պատմական այցելութիւն է»,- այս մասին «Ապառաժ»-ի հետ հեռախօսազրոյցում ասել է ԱՀ պատւիրակութեան անդամ, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան անդամ Դաւիթ Իշխանեանը։

Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։