Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խմբակցութիւնների յայտարարութիւնը

Կոչ ենք անում զերծ մնալ մեր պետականութիւնը կասկածի տակ դնող գործողութիւններից

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ազգային ժողովի կողմից Արցախի Հանրապետութեան նախագահի ընտրութիւնը լուրջ եւ, ստեղծւած իրավիճակով պայմանաւորւած, չափազանց պատասխանատու առաքելութիւն է խորհրդարանի բոլոր պատգամաւորների համար:

Հէնց այդ պատասխանատւութիւնն է ուղղորդել մեզ ընդունելի թեկնածու առաջադրելու գործընթացում, ինչն էլ իրականացւել է մեր երկրի Սահմանադրութեան ու օրէնքների շրջանակներում:

Մեր խորին համոզմամբ, այսօր, մեր ժողովրդի առջեւ կանգնած գոյաբանական սպառնալիքների պայմաններում, մեզ համար գլխաւոր խնդիրը Արցախի ժողովրդի կողմից թանկագին կորուստների գնով, ծանր զրկանքներով ստեղծւած պետականութեան պահպանումն ու ամրապնդումն է, որը մեզ թոյլ կը տայ շարունակել պայքարը՝ հայրենի հողում արժանապատիւ, անկախ ու անվտանգ ապրելու մեր անօտարելի իրաւունքի համար:

Հաշւի առնելով մեր երկրի առջեւ ծառացած լրջագոյն մարտահրաւէրները, մենք՝ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Արդարութիւն», «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւնները կոչ ենք անում մեր ժողովրդին՝ մեր քոյրերին ու եղբայրներին, բոլոր նրանց, ում համար այս հողի վրայ ապրելը վեր է բոլոր քաղաքական ու ոչ քաղաքական խարդաւանքներից, զերծ մնալ մեր պետականութիւնը կասկածի տակ դնող գործողութիւններից։

ք. Ստեփանակերտ
08 սեպտեմբերի, 2023 թ.

Առնչւող Յօդւածներ

Back to top button