Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Խաչատրեան. «Հայ-ռուսական յարաբերութիւնը լարելը ռիսկային քայլ է»

«Առաւել քան անհրաժեշտ է Արցախին եւ Արցախում ապրող մեր հայրենակիցներին ՀՀ քաղաքական աջակցութիւնը, որը ցաւօք մեր հայրենակիցները չեն տեսնում»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը, նշելով. «Դա ուղղակի հերթական պարտւողական քաղաքականութեան շարունակութիւնն է»:

 Հարցին, թէ՝ ինչու պաշտօնական Երեւանը չի շնորհաւորում Արցախի նորընտրի նախագահին, Արթուր Խաչատրեանն ասաց, որ վախենում են Ադրբեջանից: Անդրադառնալով՝ վերջին շրջանում լարւած հայ-ռուսական յարաբերութեանը, պատգամաւորն ասաց.

«Այս իշխանութիւնների համար իրենցից բացի  մեղաւոր են բոլորը: Փոխանակ քարտէզն առնեն ու մեղաւորներ կարգեն, պէտք է հասկանան, որ իրենք են պատասխանատու ստեղծւած աշխարհաքաղաքական իրավիճակում ՀՀ եւ Արցախի համար: Այն, որ յարաբերութիւնները խիստ լարւած են Ռուսաստանի հետ ակնյայտ է, եւ այն պայմաններում, երբ 120 հազար հայի ֆիզիկական գոյութիւնը պայմանաւորւած է Արցախում,  ռուսական կողմի ներկայութեամբ, դա բաւականաչափ ռիսկային քայլ է: Այս պահին այդ ռիսկային քայլն անհասկանալի է»,-ասաց պատգամաւորը: Հարցին, թէ ինչով է պայմանաւորւած, Արթուր Խաչատրեանը նշեց՝ ՀՀ իշխանութեան կողմից  աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխութեան ձգտումով:

«Yerevan.today»

Առնչւող Յօդւածներ

Back to top button