Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով զոհւած զինծառայողների անունները

Հայաստանի Հանրապետութեան Պաշտպանութեան նախարարութիւնը հրապարակել է փետրւարի 13-ին Ներքին Հանդի հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով զոհւած զինծառայողների անունները:

Էդւարդ Համլետի Յարութիւնեան (1974 թ.),

Գագիկ Վարազդատի Մանուկեան (1982 թ.),

Արսէն Գագիկի Համբարձումեան (1979 թ.),

Հրաչեայ Թալիշի Յովհաննիսեան (1957 թ.)։

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ Պաշտպանութեան նախարարութիւնը վշտակցում եւ զօրակցութիւն է յայտնում զոհւածների ընտանիքների անդամներին եւ հարազատներին:

Փետրւարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զէնքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ, ինչի հետեւանքով հայկական կողմը, նախնական տւեալներով, ունի 2 զոհ եւ վիրաւորներ:

Առնչւող Յօդւածներ

Back to top button