Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Միջազգային կառոյցներին կոչ ենք անում զսպել Ադրբեջանի իշխանութիւններին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը յայտարարութեամբ է հանդէս եկել՝ կապւած Արցախում ստեղծւած իրավիճակի հետ:

«Խոր անհանգստութեամբ տեղեկացանք, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողութեան» իրականացման կեղծ պատճառաբանութիւններով ռազմական լայնածաւալ գործողութիւններ է սկսել Արցախի նկատմամբ, հրետակոծութիւնների ենթարկելով Արցախի խաղաղ բնակավայրերը, թիրախաւորելով մայրաքաղաք Ստեփանակերտը։

Խստօրէն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական այս գործողութիւնը եւ կոչ անում միջազգային բոլոր կառոյցներին զսպել Ադրբեջանի իշխանութիւններին եւ համարժէքօրէն արձագանգել Ադրբեջանի ցեղասպան գործողութիւններին»,- նշւած է յայտարարութիւնում։

Առնչւող Յօդւածներ

Back to top button