Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վազգէն Մանուկեան. «Շատ կուզէի, որ Արման Թաթոյեանն ու Վարդան Օսկանեանն էլ լինէին կոմիտէի անդամներ»

Վաղը չէ միւս օրը հանրահաւաք յայտարարելուց առաջ կասւի, թէ մենք ինչ ենք անելու, վստահ եմ հրապարակում աւելի շատ մարդ կը հաւաքւի: Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՀ նախկին վարչապետ, Ազգային կոմիտէի անդամ Վազգէն Մանուկեանը:

«Ազգային կոմիտէի անդամների ցանկն ընդլայնելու համար մենք ուզում ենք դիմել այն կառոյցներին, որոնք որ ռեսուրս ունեն, նաեւ այն հեղինակութիւններին, որոնք որ ռեսուրս չունեն, սակայն այնպիսի հեղինակութիւններ են, որ իրենց հետեւում են մեծ թւով մարդիկ: Մենք 3 հոգու դիմել ենք, անունները չենք տալիս, սպասում ենք պատասխանի:  Այս շարժումը կարող է յաղթել միայն այն դէպքում, երբ քաղաքական եւ քաղաքացիական ինչքան հնարաւոր է մեծ սպեկտր ներգրաււած լինի մեջը: Պարտադիր չէ, որ լինեն կոմիտէի անդամ, բայց տարբեր կառոյցներ պէտք է լինեն, որ այդ մարդիկ ներգրաււած լինեն»,-ասաց նա:

Հարցին, թէ արդեօք դիմել են Արման Թաթոյեանին, Րաֆֆի Յովհաննիսեանին եւ Վարդան Օսկանեանին լինել կոմիտէի անդամ, Վազգէն Մանուկեանն ասաց, որ շատ կուզէր, որ Վարդան Օսկանեանն ու Արման Թաթոյեանը լինէին կոմիտէի անդամ:

Վազգէն Մանուկեանն ասաց, որ կոմիտէում լիդեր չկայ եւ ինքը չէր էլ ցանկանար, որ շարժումը լիդերացւած լինէր, լիդերը կառաջանայ պայքարի ընթացքում:

Առնչւող Յօդւածներ

Back to top button