Հայաստան - ԱրցախՔաղաքական

Դաւիթ Բաբայեան. «Ադրբեջանը պահանջել է իմ ժամանումը Բաքու. որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի»

Ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննութեան համար. որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի: Այս մասին «Facebook»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Դաւիթ Բաբայեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է. «Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ,

Բոլորդ գիտէք, որ ես ընդգրկւած եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, եւ ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննութեան համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։

Այս որոշումը, բնականաբար, մեծ ցաւ, անհանգստութիւն ու ստրես կը պատճառի առաջին հերթին իմ մերձաւորներին, բայց վստահ եմ, որ նրանք կը հասկանան։

Իմ չներկայանալը կամ աւելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կը հասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, եւ ես՝ որպէս ազնիւ մարդ, աշխատաւոր, հայրենասէր եւ քրիստոնեայ, չեմ կարող դա թոյլ տալ։

Աստւած օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազօրը կրճատի նրա տառապանքը եւ ամոքի նրա վէրքերը»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button