Հայաստան - ԱրցախՔաղաքական

Երեւանում երթ է՝ ի աջակցութիւն Ռուբէն Վարդանեանի եւ Ադրբեջանի կողմից գերեվարւած հայերի

Ի աջակցութիւն Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի եւ թշնամու կողմից գերեւարւած Արցախի զինւորականների ու նախկին ու ներկայ պետական գործիչների՝ Երեւանում խաղաղ երթ է մեկնարկել:

Երթի կազմակերպիչ Ռուբէն Հայրապետեանը յայտարարեց, որ այս երթը շատ կարեւոր է ընդհանուր պայքարի կոնտեքստում, որը չի սահամանափակւելու միայն երթով։

«Ռուբէնն իսկական հայի սիմւոլ է, Ռուբէնը խիզախ է, Ռուբէնը մարդասիրութիւնն է, Ռուբէնը բարեգործութիւնն է»,- նշեց Հայրապետեանը։

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան ղեկավար, Ռուբէն Վարդանեանի ընկեր Արման Ջիլաւեանն ասաց. «Ռուբէն մենք քեզ հետ ենք»։ Նա ընթերցեց «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան յայտարարութիւնը, որը ներկայացւել է ողջ աշխարհին։

Երթի կազմակերպիչները յայտարարեցին, որ պահանջում են Ռուբէն Վարդանեանի եւ բոլոր գերիների ու ապօրինի պահւող անձանց անյապաղ ազատումն ու վերադարձը։

Յիշեցնենք, որ  Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը,  գեներալ-լէյտենանտ Լեւոն Մնացականեանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դաւիթ Մանուկեանը  Հայաստան եկող անցակէտից ադրբեջանցիների կողմից գերեվարւել ու ձերբակալւել են։

Սեպտեմբերի 28-ին Արցախի ԱԳ նախկին նախարար Դաւիթ Բաբայեանը յայտարարել էր. «Բոլորդ գիտէք, որ ես ընդգրկւած եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, եւ ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննութեան համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի»։ Սեպտեմբերի 30-ին ադրբեջանական կողմը յայտարարեց, որ Բաբայեանը ձերբակալւել է։

«Panorama.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button