Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սամուէլ Մարտիրոսեան. «Երբ տեսնում էք՝ մի բան այն չէ քարտէզի վրայ, առաջին արձագանգը պէտք է լինի ոչ թէ նիարդայնանալը, այլ փոփոխութիւն առաջարկելն ու յետ բերելը»

Արցախի ու Հայաստանի անվտանգութեան դէմ ադրբեջանական ոտնձգութիւնները շարունակւում են նաեւ քարոզչական եւ տեղեկատւական հարթակներում։ Վերջնիս դրսեւորումներից է, օրինակ, «Գուգլ» եւ «Եանդեքս» համակարգերի քարտէզներում հայկական տեղանուններն ադրբեջանականով փոխարինելու արշաւը։

Տեղեկատւական անվտանգութեան փորձագէտ Սամուէլ Մարտիրոսեանը «168.am»-ի հետ զրոյցում անդրադառնալով ՏՏ հարթակում ադրբեջանական հերթական սադրանքներին՝ նշեց. «Ադրբեջանում հազարաւոր մեծ խմբեր կան, որոնք պետական հրահանգով ուղղորդւած մտնում են եւ այդ քարտէզներում առաջարկում են փոփոխութիւն:

Քանի որ «Գուգլ»-ը կամ «Եանդեքս»-ը, պարզ է՝ չեն կարող իմանալ՝ աշխարհի բոլոր կէտերում ինչ կայ, մարդկանց են առաջարկում տեղադրել նոր անւանումները, եւ երբ շատ մարդ է առաջարկում նոյն անունը, այդ փոփոխութիւնն աւտոմատ տեղադրւում է քարտէզի վրայ։

Ադրբեջանցիներն օգտագործում են այդ լծակը՝ մտնում են եւ մեծ քանակով նոյն առաջարկն են անում. սիստեմը փոխում է անունը»։

Մասնագէտը, այս արշաւների դէմ, բնականաբար, խորհուրդ է տալիս պայքարել նոյն մեթոդներով։

«Այսինքն՝ երբ տեսնում էք, որ մի բան այն չէ քարտէզի վրայ, առաջին արձագանգը պէտք է լինի ոչ թէ նիարդայնանալը, այլ սեղմել կոճակը, առաջարկել փոփոխութիւն եւ յետ բերել»,- յորդորեց նա։

Առնչւող Յօդւածներ

Back to top button