ՄիջազգայինՔաղաքական

Առանց Ռուսաստանի խօսքի խաղաղութիւն չի լինի

Դաւոսում ուկրաինական խաղաղութեան բանաձեւի շուրջ չորրորդ բանակցութիւնների ժամանակ Շւէյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիօ Կասիսը յայտարարել է, որ ուկրաինական խաղաղութեան ծրագիրն ընդամէնը «հիմք» է Ռուսաստանի հետ հակամարտութեան դադարեցմանն ուղղւած բանակցութիւնների համար,- հաղորդում է Swissinfo-ն։

«Այսպէս թէ այնպէս, Ռուսաստանը պէտք է ներառւի», – ասել է Կասիսը՝ յաւելելով՝ «Առանց Ռուսաստանի խօսքի խաղաղութիւն չի լինի»:

Միաժամանակ, նրա կարծիքով, խաղաղութեան ծրագիրը պէտք է առաջ տարւի, նոյնիսկ եթէ Կիեւի եւ Մոսկւայի միջեւ երկխօսութիւն դեռ չի կարող լինել, քանի որ ռազմական իրավիճակը խանգարում է դրան։

«Ամէն օր, մինչ մենք սպասում ենք, տասնեակ խաղաղ բնակիչներ են զոհւում։ Մենք իրաւունք չունենք սպասելու: Մենք պէտք է պատրաստ լինենք, երբ պայմանները թոյլ տան»,- ասել է Կասիսը:

Ուկրաինան նոյնպէս կը ցանկանար խաղաղութեան համաշխարհային գագաթնաժողովը տեսնել աւելի բարձր մակարդակով, նշել է նա։

«Մենք այս հարցի վերանայման գործընթացում ենք, եւ Զելենսկու հետ քննարկումները տեղի կունենան առաջիկայ մի քանի օրւայ ընթացքում»,- յաւելել է Կասիսը:

Tert.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button