Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Կրեմլը զսպւածութեան կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի եւ Ադրբեջանի զինւած ուժերի միջեւ սահմանին տեղի ունեցած բախումները «անհանգստացնող նորութիւն» է որակել եւ երկու կողմին զսպւածութեան կոչ արել:

«Սրանք շփման գծից տագնապալի լուրեր են։ Կոչ ենք անում երկու կողմին զսպւածութիւն դրսեւորել: Մենք ուշադիր հետեւելու ենք»,- ասել է Կրեմլի խօսնակը։

Պեսկովը յաւելել է, որ նման միջադէպերը չեն նպաստում բանակցային գործընթացի առաջխաղացմանը, Բաքւի եւ Երեւանի միջեւ խաղաղութեան պայմանագրի ստորագրմանը։

Միաժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը յոյս է յայտնել, որ խաղաղութեան պայմանագիր ստորագրելու համար բանակցային գործընթացը կը շարունակւի:

Tert.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button