ՄիջազգայինՔաղաքական

«Սեւ ուրբաթ»-ից՝ գորշ երկուշաբթի

«ԱԼԻՔ» – Երբ սիոնիստական ​​ֆաշիզմին համաշխարհային մեդիայի հեգեմոնիայի հաշւին շնորհւած է խաղաղ բնակչութեան սպանդն արդար պատիժ ներկայացնելու յատկանիշ, ապա ցանկացած ագրեսիա արեւմտեան հասարակական կարծիքի աչքում կրում է անխուսափելի եւ օրինական արարք:

«Սեւ ուրբաթ»-ը վրայ հասաւ, նախորդող գորշ ուրբաթներին փոխարինելու:

Համաշխարհային տնտեսութեան առումով իրադարձութեան կարեւորութիւնն անժխտելի փաստ է:

Իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեան մէջ չորսօրեայ հրադադար մտցնելու փաստը բազմակողմ մեկնաբանութիւնների առիթ է դարձել մեդիադաշտի տարբեր ոլորտներում:

Մինչ պաշտօնական հարթակին անցնելը ուշագրաւ մի գրառմամբ է հանդէս եկել իսրայէլաարաբ համարւող թւիթերեան հարթակի բլոգերներից մէկը, ում հեգնախառն ակնարկը խօսում է այն մասին, որ ժամանակաւոր հրադադարի ժամանակը որոշւում է նաեւ տնտեսական նկատառումներով, որպէսզի չվնասւի «Սեւ ուրբաթ»-ը:

X-ում @dizzymoee հաշիւը վարող օգտատիրոջ գրառման մէջ նշւած է. «Պարզ է դառնում, որ այս ցեղասպանութիւնն ունի միացման/անջատման անջատիչ կոճակ, որը վերահսկւում է ագահ, կապիտալիստական, արդիւնահանող աշխարհի չարիքների ձեռքով:

Այլեւս մարդիկ կարող են ձեզ ուղղել իրենց երախտագիտութեան խօսքերն ու բարի մաղթանքներ շռայլել, որպէսզի մասնատւած մարմինների պատկերների երեւոյթը չխանգարի նրանց իրենց վայելած հանգստեան օրերը:

Գազայում կեանքը խլւել է քաղաքից, փրկւածների ապրուստը եւս: Նրանց համար այլեւս սրբութիւններն են դադարել գոյութիւն ունենալ: Իսկ ինչ է սպասւում երկուշաբթի օրը, երբ հրադադարը հանւի: Ամերիկացիները լաւ հանգստացա՞ծ են լինելու»։

Պատերազմի մասին սարսուռ հաղորդող լուրերի ստւերում սիոնիստական ֆաշիզմը առիթաւորւում է համեմատաբար մանր թւացող խնդիրներ լուծել ներքին դաշտում: Մինչ բոլորի հայեացքները սեւեռւած են Գազայի վրայ, իսրայէլցիները ծանր տեխնիկա կիրառելով անցել են Երուսաղէմի հայկական թաղամասը քանդելու եւ հայապատկան հողամասերին տիրանալու իրենց երազանքի իրականացմանը:

Արեւմտեան մեդիան այս հարցում լիովին լռութիւն է պահպանում, քանի որ նրանց օրակարգում՝ իսրայէլա-պաղեստինեան հակամարտութիւնը հրէա-իսլամական պատերազմ ցոյց տալն է:

Նրանց բաւարար կը լինի ասել, որ հայերը համակրում են պաղեստինցիների իրաւունքներին ու կողմ են Պաղեստինի պետութեան ստեղծմանը:

Միւս կողմից իսրայէլական The Times of Israel թերթը հրապարակել է սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանիահուի եւ պատերազմական նախարար Գալանտի համատեղ լուսանկարը, որում երեւում է, թէ ինչպէս են նրանք առցանց հետեւում գերիների փոխանակման գործընթացը։

Նեթանիահուն ու սիոնիստական ​​ռեժիմի միւս պաշտօնեաները ծաղրի են ենթարկւել տեղական լրատւամիջոցների կողմից Գազայի պատերազմի սկզբում նրանց՝ պոռոտախօսութիւնների ու բլեֆների համար:

Haaretz թերթն իր երէկւայ համարով ծաղրել է Թել Աւիւի առաջնորդների յայտարարութիւնները՝ ՀԱՄԱՍ շարժման մասին, հրադադարի իրականացումից եւ միջազգային կողմերի միջնորդութեամբ Պաղեստինի դիմադրութեան եւ սիոնիստական ​​ռեժիմի միջեւ գերիների փոխանակման համաձայնութեան վերաբերեալ։

Haaretz-ը գրել է. «Իսրայէ՞լը չէր, որ յայտարարում էր ոչնչացնելու է Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ու հրամանատարներին: Բայց այժմ նոյն ղեկավարների ու հրամանատարների հետ բանակցութեան է գնում, գերիների փոխանակման խնդրանքով: Նոյնիսկ Նեթանիահուի դաշնակիցները, այդ թւում՝ նրա կաբինետի ներքին անվտանգութեան նախարարն էր յայտարարել, որ հրադադարի ընդունումը եւ գերիների փոխանակումը հաւասար է Պաղեստինի դիմադրութեան շարժման պայմաններին զիջելուն, կամ, առհասարակ, Իսրայէլի ձախողմանը»։

Սոցիալական ցանցերի հարթակներում ակտիւ օգտատէրերը նշել են, որ իսրայէլցի պատանդների ազատումը ձեռնտու էր պաղեստինեան դիմադրութեանը, քանի որ դա դիմադրութեան խմբերի անփոփոխ ռազմավարութեան ձեռագիրն է կրում նաեւ:

Իսրայէլական մամուլը նշել է նաեւ, որ սիոնիստական ռեժիմի օրական վնասը կազմում է 1 միլիարդ 300 միլիոն դոլար: Չնայած պաշտօնական հրապարակումներին, ինչի համաձայն պատերազմը թելադրել է շաբաթական 600 միլիոն դոլար ծախս, անուամենայնիւ տարածաշրջանի տնտեսութեան կրած վնասներից ամենաշատը տուժել է ինքը՝ Թել Աւիւը: ԶԼՄ-ների ակնարկում ոչ մի խօսք չկայ «Սեւ ուրբաթ»-ի մասին, սակայն առիթներն ու ժամանակը գնահատելու արւեստի քաղաքականութեան հոտառութեան անցքերից մէկն է, յիշատակւած է թւիթերեան գրառումներում:

Առնչւող Յօդւածներ

Back to top button